Բաժիններ՝

Ռուսաստանը լիարժեք ռազմածովային բազա է ստեղծում Սիրիայում

Սիրիայի Տարտուս քաղաքում կստեղծվի ռուսական լիարժեք ռազմածովային բազա: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ-ի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ ծովակալ Վիկտոր Կրավչենկոն:

«Դա կամրապնդի Միջերկրական ծովում մեր նավատորմի օպերատիվ հնարավորությունները եւ ամբողջությամբ վերցված Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արեւելքում»,- ասել է Կրավչենկոն: Նա նշել է, որ ավելի վաղ Տարտուսում Ռուսաստանը նյութատեխնիկական ապահովման կետ ուներ, «դա փոքր տարածք է, ընդլայնելով տարածքը՝ մենք ռազմածովային բազա ենք ստեղծում»:

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 13-ին Պետդումա վավերացման է ներկայացրել Տարտուս նավահանգստի շրջանում ՌԴ-ի ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետի ընդլայնման մասին ՌԴ-ի եւ Սիրիայի միջեւ կնքված համաձայնագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031