Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի ՌԷՊ-ի մասնագետները ճնշում են հակառակորդի կապի միջոցները

Հայաստանի ռուսական ռազմակայանի ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանման զինծառայողներն սկսել են ուսուցումն «Ինֆաունա» արդի համալիրներով: Նոր ժամանած զինծառայողների հետ «Կամխուտ» զորավարժարանում անհատական պատրաստության պարապմունքները ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա կտեւեն մեկ ամիս:

Տեսական պարապմունքներում զինծառայողներն ուսումնասիրում են արդի սպառազինության եւ ռազմական տեխինկայի մարտավարական-տեխնիկական բնութագրերը, հնարավորությունները, շարհագործման կարգը եւ անվտանգության պահանջները:

Գործնական պարապմունքներում ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագետները սովորում են երթայինից մարտական վիճակի բացել «Ինֆաունա» ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրները եւ կատարել պայմանական հակառակորդի կապի ռադիոցանցերի ճնշման նորմատիվները:

Հայաստանի ռուսական ռազմակայանի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման զինծառայողների ուսուցումը կավարտվի «Ինֆաունա» արդի համալիրների եւ մեծ արագության լայնընդգրկութային ռադիոհետախուզման ապարատների կիրառմամբ պայմանական հակառակորդի ապօրինի զինված կազմավորումների բջջային եւ արբանյակային կապի ավելի քան 500 ազդանշանների ճնշման եւ հետախուզման նորմատիվների հանձնումով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031