
28-ամյա կին է բերման ենթարկվել

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 12-ին, ժամը 17.00-ին, Գավառի Բոշնաղյան փողոցի 5 շենքից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Աննա Ա.-ն, որը դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: