Բաժիններ՝

Թիլերսոնը հայտնել է՝ երբ են ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխելու Երուսաղեմ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխվի երեք տարուց ոչ շուտ: Այդ մասին գրել է The Times of Israel-ը:

Ավելի վաղ Երուսաղեմի գործերի նախարար Զեեվ Էլքինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ից մի քանի տարի կպահանջվի հողատարածք գտնելու եւ անվտանգության բոլոր պահանջներին համապատասխանող նոր դեսպանատուն կառուցելու համար: Նա հույս էր հայտնել, որ դա տեղի կունենա հնարավորինս կարճ ժամկետում: «Դա այն բանը չէ, որը տեղի ունենա միանգամից: Հավանաբար՝ երեք տարուց ոչ շուտ, եւ դա բավականին հավակնոտ է»,-հրատարակությունը մեջբերում է Թիլերսոնի խոսքը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ կարգադրել Թել Ավիվից այնտեղ տեղափոխել Միացյալ Նահանգների դեսպանատունը: Այդ հայտարարությունը բողոքների ալիք է բարձրացրել ամբողջ աշխարհում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս