Ո՞վ կստանար Ոսկե գնդակը, եթե չլինեին Մեսսին և Ռոնալդուն
Վերջին տարիներին Ոսկե գնդակների համար պայքարում մնացել է միայն մեկ ինտրինգ՝ Ռոնալդո՞ւ, թե՞ Մեսսի:
5-ական Ոսկե գնդակ ունեցող ֆուտբոլիստները պարզապես հնարավորություն չեն տալիս մյուսներին՝ որքան էլ տաղանդավոր լինեն նրանք:
Եթե չլինեին այս երկու ֆուտբոլիստները, ապա լավագույնի կոչմանը կարող էին հավակնել շատ այլ համաշխարհային աստղեր:
2008-Ֆերնանդո Տորրես
2008-ին մրցանակը ստացավ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ երկրորդը Մեսսին էր:
Տորրեսի առաջին մրցաշրջանն Անգլիայում շատ տպավորիչ էր: Նա դարձավ երկրորդ լավագույն ռմբարկուն՝ զիջելով միայն Ռոնալդուին:
Տորրեսը 2 գոլ խփեց Եվրոպայի առաջնությունում, բայց դրանցից մեկը եզրափակչում էր և հաղթանակ պարգևեց իսպանացիներին: Մեսսին այդ մրցաշրջանում դարձավ Օլիմպիական խաղերի հաղթող, իսկ Ռոնալդուն 42 գոլ խփեց ԱՊԼ-ում և դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
2009-Խավի
2009-ին մրցանակը ստացավ Մեսսին: Երկրորդը, իհարկե, Ռոնալդուն էր:
Չնայած Խավին Եվրո-2008-ի լավագույն ֆուտբոլիստն էր, լավագույն եռյակում նա տեղ չգտավ: 2009-ին Խավին Գվարդիոլայի հետ միասին ստեղծում էր վերջին տարիների լավագույն «Բարսելոնան», որը հաղթեց Չեմպիոնների լիգան:
Իսկ Խավին Չեմպիոնների լիգայում և Լա լիգայում ամենից շատ նպաստավոր փոխանցումներ արած ֆուտբոլիստն էր:
2010-Ինիեստա
2010-ին մրցանակը Մեսսիինն էր: Ռոնալդուն չկար լավագույն եռյակում:
2010-ին մրցանակը կարող էին ստանալ ևս երեք ֆուտբոլիստ՝ Ինիեստա, Խավի և Սնեյդեր:
2010-ին Ինիեստան ասես հրաշագործ լիներ: Նրա հետ Իսպանիան դարձավ Աշխարհի չեմպիոն, իսկ Ինիեստան դարձավ եզրափակչում հաղթական գոլի հեղինակը: Կատալոնական ակումբում ևս Ինիեստան փայլում էր՝ շրջանցելով բոլորին գոլ+փոխանցում համակարգով:
2011-Խավի
2011-ին մրցանակը կրկին Մեսսիին էր, իսկ Ռոնալդուն երկրորդն էր:
Տիկի-տական գրավում էր աշխարհը, իսկ Խավին դրա կերտողներից մեկն էր: 2011-ը համեստ տարի էր Խավիի համար, բայց նա ֆուտբոլային նոր գաղափարախոսության հիմնադիրն ու կրողն էր:
2012-Ինիեստա
Առաջին տեղում Մեսսին էր, երկրորդում՝ Ռոնալդուն:
2009-2012 թվականներին Ինիեստան և Խավին կարող էին նվաճել լավագույնի տիտղոսը, և դա ոչ ոքի չէր զարմացնի:
Այս զույգն այնքան լավն էր, որ շատերը համոզված էին, որ առանց այս երկուսի Մեսսին չի հասնի ոչ մի նվաճման:
2013-Ռիբերի, Ֆալկաո
Ռոնալդուն շրջանցեց Մեսսին և նվաճեց մրցանակը: Մեսսին երկրորդն էր:
Այս տարի լավագույնի կոչմանը կարող էին հավակնել ևս երկու ֆուտբոլիստներ՝ Ֆրանկ Ռիբերի և Ռադամել Ֆալկաո:
2013-ին «Բավարիան» թրեբլ նվաճեց, իսկ Ռիբերին թիմում լավագույններից մեկն էր: Նա անգամ ասել էր իր կնոջը, որ տեղ պատրաստի լավագույնի մրցանակի համար, սակայն Ռիբերին միայն երրորդն էր:
Ֆալկաոն հրաշալի մրցաշրջան անցկացրեց Իսպանիայում և կարողացավ ոտք մեկնել Ռոնալդուի և Մեսսիի հետ:
2014-Նոյեր
Առաջին հորիզոնական՝ Ռոնալդու, երկրորդ՝ Մեսսի:
Նոյերը դարպասապահների նոր որակ բերեց երոպական ֆուտբոլ: Նոյերի անունով կարող էր կոչվել նաև նոր սուպերհերոսը: Մեսսին չկարողացավ գոլ խփել Նոյերին Աշխարհի առաջնություննում, Ռոնալդուն՝ նույնպես:
2015-Նեյմար
Մրցանակը ստացավ Մեսսին, երկրորդ տեղում Ռոնալդուն էր:
Նեյամրը այս տարի փոխեց ակումբային գրանցումը, որպեսզի դուրս գա Մեսսի ստվերից և կարողանա նվաճել լավագույն ֆուտբոլիստ կոչումը: Կստացվի՞ դա բրազիլացու մոտ, թե՞ ոչ, կիմանանք միայն մրցաշրջանի ավարտից հետո, բայց այն, որ 2015-ին Նեյմարն արժանի էր լավագույնի կոչմանը՝ չի քննարկվում:
2016-Գրիզման, Սուարես
2016-ին լավագույնը կրկին Ռոնալդուն էր, երկրորդ լավագույնը՝ Մեսսին:
Շատերն են վիճում, թե արդյո՞ք Գրիզմանն արժանի էր կանգնել Մեսսիի և Ռոնալդու կողքին: Սակայն, Գրիզմանը լավագույն եռյակում էր և նշում էր, որ հավակնում է մրցանակին:
Մյուս ֆուտբոլիստը, որ լավագույն եռյակում չէր, բայց արժանի էր հաղթանակի՝ Սուարեսն է: Սուարեսն այն քիչ ֆուտբոլիստներից է, ով կարողացավ հավասարը հավասարի նման պաքարել Մեսսիի և Ռոնալդու հետ: Իսպանիայի առաջնությունում խփած գոլերի թվով Սուարեսն առաջ էր անցել թե՛ Մեսսիից և թե՛ Ռոնալդուից:
2017-Նեյմար
Այս տարի լավագույնը կրկին Ռոնալդուն էր, ով հրաշալի մրցաշրջան էր անցկացրել մադրիդյան ակումբում՝ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող; Պետք է նշել նաև, որ գոլ+ փոխանցում համակարգով Մեսսին լավագույնն էր Եվրոպայում:
Այս տարի ևս լավագույնի մրցանակին կարող էր արժանանալ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը՝ Նեյմարը:
Սիրարփի Աղաբաբյան