Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանի զինծառայողները հարգել են Գյումրիի երկրաշարժից զոհված զինվորականների հիշատակը

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները հարգել են 1988 թվականի երկրաշարժի հետեւանքների վերացման ընթացքում զոհված զինվորականների հիշատակը:

Հայաստանի հյուսիսարեւմտյան մասում տեղի ունեցած եւ մեծաթիվ մարդկային զոհերի ու ընդգրկուն ավերածությունների հանգեցրած բնական աղետի 29-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Գյումրի եւ Սպիտակ քաղաքներում:

Ռուսական ռազմակայանի զինծառայողները, Ռուսաստանի եւ Հայաստանի ուժայինների, դիվանագիտական կորպուսի, վարչակազմի ներկայացուցիչները եւ վետերանները Գյումրիի զինվորական կայազորում, Շիրակի եւ Լոռու մարզերում միասին ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել երկրաշարժի զոհերի եւ դրա հետեւանքների վերացման ընթացքում զոհված զինվորականների հուշարձաններին: Զինվորական ծառայության վետերան պահեստի գնդապետ Միխայիլ Պիտոմցեւը, որն անձամբ Է մասնակցել երկրաշարժից հետո զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին ու քաղաքացիական անձնակազմին օգնություն ցուցաբերելուն, նոր ժամանած զինծառայողների հետ ռազմահայրենասիրական պարապմունքներ Է անցկացրել հասարակական-պետական պատրաստության շուրջ:

Գյումրիի «Մեծ ամրոց» զինվորական ավանում զորամիավորման ռազմապատմական թանգարանի «Ռազմական փառք» հուշահամալիրում Միխայիլ Պիտոմցեւը զինվորներին ու սերժանտներին պատմել Է 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձության, այն զինծառայողների սխրանքների մասին, որոնք իրենց կյանքը տվեցին՝ օգնություն ցուցաբերելով երկրաշարժից տուժածներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս