Բաժիններ՝

«Չի կարելի դատական համակարգն այդքան ծանրաբեռնել». Գևորգ Պետրոսյան

«Մենք իսկապես ունենք դատական համակարգը դատավորների քանակով ավելացնմելու խնդիր»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ կառավարությունը որդեգրել է այն սկզբունքը, որ «չունենք, չկա, չենք կարող ապահովել», բայց, ըստ նրա, այդպես չի կարող լինել.

«Սա առիթ է ևս մեկ անգամ հնչեցնելու այս խնդիրը, որ պետք է իրավական հնչեցված պետությունը միջոցներ ունենա, որ կարողանա այս խնդիրները լուծի:

Չի կարելի դատական համակարգն այդքան ծանրաբեռնել: Չեմ կարող առիթը բաց թողնել և չասել, որ նաև դատավորի վիճակը պետք է հասկանալ: Այսօր դատավորի մոտ կա մի քանի հարյուր գործ իր վարույթում, և ակամայից գործի քննությունը հետաձգվում է:

Հիմա առաջին ատյանի դատարանից 3 դատավոր տեղափոխել վերաքննիչ դատարան, չեմ կարծում՝ սրանով իրականում փորձելու ենք խնդիրը լուծել: Չեմ կարծում՝ աստղաբաշխական գումարներ են պետք դատավորների թիվն ավելացնելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս