Հայաստանի ամենաաղքատ և ամենաապահովված մարզերը՝ 2016 թվականի արդյունքներով
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016 թվականի աղքատության ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2015թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 0.4 տոկոսային կետով և կազմել 29.4%։
Մայրաքաղաքի և մարզային կտրվածքով աղքատության մակարդակը խիստ տարբեր է։
Ամենաաղքատ մարզը Շիրակն է. 2016 թվականին աղքատության մակարդակն այս մարզում կազմել է 45.5%։ Շիրակին հաջորդում է Լոռու մարզը (35.8%) և Կոտայքի մարզը (35.4%)։
Աղքատության ամենացածր մակարդակը Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում է՝ համապատասխանաբար, 15.7% և 18.8%։
Երևանում աղքատները բնակչության 24.9%-ն են։
Ինչպես տեսնում եք գծապատկերում՝ չնայած աղքատության ընդհանուր մակարդակի նվազմանը, 3 մարզերում աղքատությունն աճել է։
Աղքատության մակարդակն ամենից շատ՝ 1.9 տոկոսային կետով, աճել է Վայոց ձորի մարզում՝ 16.9%-ից հասնելով 18.8%-ի։ Աղքատությունն աճել է նաև Շիրակի մարզում (0.2 տոկոսային կետով) և Արմավիրի մարզում (0.4 տոկոսային կետով)։
Իսկ նվազման առումով առաջատարը Գեղարքունիքի մարզն է, որտեղ աղքատության մակարդակը նվազել է 3.3 տոկոսային կետով։