
Լևոն Յոլյանը վերջին անգամ ԱԺ-ում ներկայացրեց Վերահսկիչ պալատի ծրագիրը

Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:
ՎՊ նախագահ Լևոն Յոլյանը նշեց, որ 2018 թվականի ապրիլից Հայաստանի Վերահսկիչ պալատը կվերանվանվի և կդառնա Հաշվեքննիչ պալատ, որը բխում է Սահմանադրության փոփոխություններից.
«Այսինքն՝ այս փոփոխություններով պալատը վերահսկողության մասով կիրականացնի հաշվեքննություն: Այս ծրագիրը վերջին անգամ է ներկայացվում Ազգային ժողով, քանի որ այսուհետ ինքն է հաստատելու հաշվեքննության թեմաները»:
Նա նշեց, որ իրենք առանձնացրել են մի քանի ոլորտներ, որոնցում իրականացնելու են համալիր ուսումնասիրություն. Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների և Բնապահպանության նախարարություններում, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում: