Հայաստանի խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը վստահեցնում է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի ընդունումը թանկացումների չի հանգեցնի, քանի որ մաքսային դրույքաչափերի հետ կապ չունի:
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարծում է, որ հարձակման գծի իր նախկին գործընկեր Նեյմարը չի պատրաստվում տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը:
«Խնդիրների մասին գիտենք, բայց պետք է դրանք անպայման նշվեն։ Եթե հիվանդին ուզում ենք բուժել, ապա պետք է ախտորոշենք, որ ճիշտ բուժում նշանակենք»:
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում 21 կողմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթեյան էջում գրել է, որ այն մեղադրանքները, թե իբր ինքը խնդրել է Ջեյմս Քոմիին դադարեցնել Մայքըլ Ֆլինի և Ռուսաստանի դեսպանի միջև կապերի առնչությամբ հետաքննությունը, չեն համապատասխանում իրականությանը, և Ջեյմս Քոմին ստում է:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել երիտասարդ փորձագետների YES Armenia ծրագրի պաշտոնական բացմանը: Ծրագիրը երիտասարդ մասնագետների համար եզակի հնարավորություն է մասնակցելու երկրի զարգացման գործընթացին՝ նոր եռանդ և շունչ բերելով քաղաքացիական ծառայության ոլորտ, ինչպես նաև նպաստելով բնագավառի արդիականացմանը:
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է քննարկել «Հալլ Սիթիից» օրերս հեռացած Լեոնիդ Սլուցկու հետ նրա ապագայի հեռանկարները: Ըստ The Telegraph-ի տեղեկության, ռուս գործարարը ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզչին ցանկանում է պաշտոն առաջարկել լոնդոնյան ակումբի համակարգում:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նույն դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվել ոչ թե անտառային ֆոնդի մեջ մտնող տնկարկները ոչնչացնելու, այլ՝ չոր խոտածածկույթը այրվելու դեպքի կապակցությամբ:
«Մենք ապրում ենք այնպիսի փոփոխվող աշխարհում, որտեղ ապագայում կլինեն երկրներ, որոնք ունակ կլինեն ստեղծել նոր տեխնոլոգիաներ: Կլինեն նաև այնպիսիք, որոնք կկարողանան գնել այդ տեխնոլոգիաները»:
Իսպանիայի իշխանությունները գրեթե 6 տոննա կոկաին են առգրավել Ալխեսիրաս քաղաքում:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը 2017-ի «Տարվա մարդ» է դարձել Time հանդեսի ընթերցողների առցանց քվեարկության արդյունքներով։
Եվրամիությունը հաստատել է 17 օֆշորներից բաղկացած սեւ ցուցակը, որոնց նկատմամբ հետագայում կարող են պատժամիջոցներ կիրառվել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Մայրաքաղաքում տոնական օրերին բաց կլինեն նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության ենթակայության բոլոր թանգարանները: Այս մասին ասաց Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
«Ամեն երկրորդ տունն այսօր Գյումրիում դատարկվում է»,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
Հայաստանում 29.4% աղքատության ցուցանիշները ավելի լուրջ ուսումնասիրության կարիք ունեն, որպեսզի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր ծրագրերն ավելի հասցեական իրականացնի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարար Արտեմ Ասատրյանը:
«Վերջին շրջանը հագեցած էր քաղաքական իրադարձություններով: Նախ, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որը, կարծում եմ, նոր էջ է բացում հայ-եվրոպական օրակարգում»:
«Ծրագիրը կազմելու ժամանակ խնդիր է եղել՝ հստակեցնել ապագա համակարգը կամ հեռանկարը, որ ուզում ենք տեսնել 2030թ.։ Ծրագիրը պետք է միտված լինի այն կրթությանը, որը մեզ պետք է»։
«Վերջին մի քանի ամիսներին մենք տեսանք, որ տարբեր ապրանքների շատ լուրջ գնաճ է տեղի ունենում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ վախթանգ Միրումյանը վստահ է` ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պատճառով ՀՀ-ԵՄ նոր պայմանագրի դրույթների հետ կապված որևէ խոչընդոտ չի առաջանա:
Գերմանիայի մի շարք ավիաընկերությունների օդաչուները հրաժարվում են կատարել այն չվերթերը, որոնցով պետք է արտաքսվեն Գերմանիայում ապաստանի մերժում ստացած փախստականները:
Ռումինիայի նախկին թագավոր Միխայ Առաջինը 96 տարեկան հասակում դեկտեմբերի 5-ին մահացել է Շվեյցարիայի իր նստավայրում:
ԱԺ ՀՀԿ խմբկացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի ժխտում Հայաստանում աղքատության ցուցանիշի վերաբերյալ այսօր հրապարակված վիճակագրական տվյալները` 29.4 %, սակայն համաձայն չէ, որ աղքատությունն ավելացել է։
2015թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 0.4 տոկոսային կետով և կազմել 29.4%,
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի դիմաց անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել դեռահաս տղայի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, որ եթե ԱՄՆ-ն ճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, ապա դա կարող է պատճառ դառնալ թուրք-իսրայելական հարաբերությունների խզման համար:
Արցախի Հանրապետությունը գնահատում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը, որը հավասարակշռված է և հիմնականում չեզոք բնույթ է կրում:
Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցներն ուժով նրան ազատել են միկրոավտոբուսից, որտեղ քաղաքական գործչին պահում էին ուժայինները եւ փորձում էին տանել նրան:
«Նոր ուժերի շարժման» առաջնորդ եւ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի փողերն էր օգտագործում Ուկրաինայում հանրահավաքներ կազմակերպելու համար իշխանությունը զավթելու նպատակով: