Բաժիններ՝

«Նեյմարը հիանում էր «Բարսելոնայով», նա չի տեղափոխվի «Ռեալ»». Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարծում է, որ հարձակման գծի իր նախկին գործընկեր Նեյմարը չի պատրաստվում տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»:

Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կատալոնական ակումբից հեռացավ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ համալրելով ՊՍԺ-ի շարքերը: Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Նեյմարին:

«Անկեղծ ասեմ՝ ես ոչ մի դեպքում Նեյմարին չեմ տեսնում «Ռեալում»: Ճանաչելով Նեյմարին՝ չեմ տեսնում նրան հիմա «Ռեալ» տեղափոխվելիս: Նա հիանում էր «Բարսելոնայով» և թիմակիցներով: Նեյմարը հասուն մարդ է և լիովին պատասխանատու է իր արարքների համար: Վստահ եմ, որ նրա համար շատ ցավալի է եղել, քանի որ նա երջանիկ էր «Բարսելոնայում»: Բայց մենք պետք է ընդունենք, որ նա այլ մարտահրավերներ ուներ»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031