«Ցավոք, խորհրդարանում կրկին արձանագրվեց այն դիսբալանսը, որ մենք ունենք հայկական քաղաքական համակարգում առ այն, որ մենք նաև քաղաքական փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմ չունենք»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանն իր գլխավորած կուսակցության առաջ ելույթ ունենալով, անդրադարձել է Հայաստանին և հայտարարել, թե «հայկական սփյուռքի ճնշման տակ» Թուրքիայի հետ «բարեկամության դուռը փակ պահելու» հետևանքով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական նախագծերից և շարունակելու է դուրս մնալ, իսկ ահա Վրաստանը, որի օրինակը բերել է Էրդողանը, օգտվում է Թուրքիային «ձեռք մեկնելուց»:
Արգենտինական San Juan սուզանավի անհետացման գոտում գրանցված պայթյունն ավելի հզոր է եղել 100 կիլոգրամ տրոտիլային համարժեքից:
«Իրատես» թերթը գրում է. «Ինչո՞ւ են մոլեգնում ռուսական հեռուստաալիքները: Սա հարց չէ նրանց համար, որ ժամանակ ունեն կամ իմաստ են տեսնում ՌԴ հեռուստաալիքների քաղաքական հաղորդումները նայելու, գիտեն բանավեճերի նպատակը, մակարդակն ու տոնայնությունը, առավել ևս համարժեքությունը իրականությանը:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ ձայների՝ կողմ՝ 6, դեմ՝ 76 հարաբերակցությամբ չընդգրկվեց «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրինագիծը:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 81 պատգամավոր:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը դեկտեմբերի 6-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ չէ հայտարարել այն որոշման մասին, որը վերաբերում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալներն այս տարվա տասն ամիսների արդյունքներով նվազել են: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին պանրի արտադրության ծավալները նվազել են 16.9, թթվասերինը՝ 20.1, մածունինը` 0.4, իսկ կաթնաշոռինը` 12 տոկոսով:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշել է, որ առավելապես մուսուլմանական բնակչությամբ վեց երկրների քաղաքացիներին երկիր մուտք գործելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի արգելքը կարող է ուժի մեջ մտնել, տեղեկացնում է BBC-ին:
«Ժամանակ» թերթը զրուցել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ:
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում որոշ ապրանքատեսակների գնաճը շարունակվում է: Նշենք, որ ձվի գնի շուկայում թանկացումներ էին գրանցվել, ինչի հետեւանքով ձվի գինը հասել էր մինչեւ 90 դրամի: Ձվի գնի թանկացմանը նախորդող ժամանակահատվածում բարձրացել էին նաեւ կարագի, բենզինի, ձկնամթերքի եւ մսամթերքի գները:
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թ. դեկտեմբերի 4-ի հրամանով հաստատվել է 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«Իրատես» թերթը գրում է. «Ժողովուրդն ասում է. «Ծուռ նստենք, դուզ խոսենք»: Փորձենք: Կենտրոնացել ենք ԵՄ համաձայնագրի, դրանից բխած վիզային եւ «այլ» հմայքների վրա, սակայն նոյեմբերի 30-ին ՀԱՊԿ-ի ընդունած հայտարարությունը պակաս «հմայիչ» չէ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժիրայր Սէֆիլյանի կոչով ստեղծված «Հանուն Հայաստան պետության ճակատի» վերջին նիստը բավականին բուռն է անցել, տեւել է 5 ժամ, օրակարգի գլխավոր հարցը Հայաստանում քաղբանտարկյալներին է վերաբերել։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ԱՄՆ դեսպանություն դիմած անձն ուշագրավ պատմություն արեց։ Պարզվում է՝ դեսպանություն մուտքի արտոնագիր ստանալու համար դիմողների մեջ մեծ թիվ են կազմում Ռուսաստանի քաղաքացիները։
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 05-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հաջորդ տարվա մարտին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն կարող է դառնալ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընկերությունները դատական հայցեր են ներկայացնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դեմ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին պատկանող «Նաիրի ինշուրանս» ընկերությունից վերջերս մեծ գումարներ են հափշտակել: Իսկ հափշտակողներն էլ եղել են այդ ընկերության գործակալները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դեռ չի ավարտել ուսումնասիրել ամերիկյան «Մոնսանտո» ընկերության արտադրած սերմերի ռիսկերի մասին մամուլում տեղ գտած հրապարակումները:
Ռուս քաղաքագետ, REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական լրատվամիջոցներով հնչող հակահայկական հայտարարություններին:
Շախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց «London chess Classic»-ում:
«Հայկական Ժամանակը» տեղեկություն էր հրապարակել, որ 2017 թվականին ոստիկանությունը ձեռք է բերել 43 հատ 2017 թվականի արտադրության Toyota Corolla մակնիշի մեքենա: Ոստիկանությունն այդ մեքենաները ձեռք է բերել «Տոյոտա-Երեւան» ընկերությունից, որոնց համար վճարել է 350 մլն ՀՀ դրամ:
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 21:28-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության ներկայացուցիչների եւ տարկետման վերացման դեմ պայքարող ուսանողների խոստացված հանդիպումը կարող է չկայանալ։