Բաժիններ՝

Սահակաշվիլին հանրահավաքներ էր կազմակերպում Յանուկովիչի փողերով. Ուկրաինայի գլխավոր դատախազ

«Նոր ուժերի շարժման» առաջնորդ եւ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի փողերն էր օգտագործում Ուկրաինայում հանրահավաքներ կազմակերպելու համար իշխանությունը զավթելու նպատակով:

Այդ մասին Կիեւում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն: «Մենք բացահայտել ենք Յանուկովիչի հանցախմբի անդամների, նախեւառաջ Սերգեյ Կուրչենկոյի հետ մի շարք քաղաքական գործիչների, նախեւառաջ Սահակաշվիլիի համագործակցությունը:

Նրանց փողերով Միխեիլ Սահակաշվիլին ու նրա մերձավորները ֆինանսավորում էին իրենց կողմից կազմակերպվող բողոքի ակցիաները, որոնց նպատակը իշխանության զավթումն էր Ուկրաինայում»,-ասել է Լուցենկոն: Նրա խոսքով, մասնավորապես, 0,5 մլն դոլար հանձնվել էր Սահակաշվիլիի վստահված անձին՝ Սեւերիոն Դանգաձեին: Լուցենկոն հավելել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը միջնորդելու է Սահակաշվիլիին շուրջօրյա տնային կալանքի ենթարկելու մասին: «Դատարանի վաղվա նիստում մենք Միխեիլ Սահակաշվիլիին առաջադրելու ենք 256-րդ հոդվածը՝ «Օժանդակություն հանցավոր կազմակերպության մասնակիցներին եւ նրանց գործունեության թաքուցում», որը մեզ թույլ է տալիս միջնորդել շուրջօրյա տնային կալանքի մասին»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031