Բաժիններ՝

Ինչու աղքատությունը չի նվազում. ԱՎԾ-ն հրապարակել է 2016 թվականի ցուցանիշները

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը վերջապես հրապարակեց 2016 թվականի աղքատության ցուցանիշները։ Ըստ ԱՎԾ-ի՝ 2015թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 0.4 տոկոսային կետով և կազմել 29.4%, արդյունքում, աղքատության մակարդակը վիճակագրորեն չի փոփոխվել:

2016թ.-ին, ինչպես և նախորդ յոթ տարիների ընթացքում, Հայաստանում աղքատության մակարդակը դեռ գերազանցել է 2008թ.-ի աղքատության մակարդակը 1.8 տոկոսային կետով (27.6%):

Ծայրահեղ (պարենային) աղքատության մակարդակը նվազել է 0.2 տոկոսային կետով՝ 2%-ից հասնելով 1.8%-ի։

Ի՞նչն է պատճառը, որ 2016 թվականին աղքատությունը Հայաստանում գրեթե չի նվազել։ Վիճակագիրներն այ առումով բավականին անկեղծ են գտնվել և նշել, որ ընդամենը 0.2% համեստ աճը բավարար չէ երկրում աղքատության մակարդակի նվազման համար:

Կարդացեք նաև

Տվյալները մշակված և վիզուալիզացված են B4B PRO համակարգի միջոցով

Իսկ այդ թեթևակի նվազումն էլ պայմանավորված է սպառողական ապրանքների գնանկմամբ, ինչը նպաստել է աղքատության գծերի նվազմանը:

Այսպես, աղքատության վերին գիծը 2015 թվականի 41698 դրամի փոխարեն 2016 թվականին կազմել է 40867 դրամ, իսկ ծայրահեղ աղքատության գիծը 24109 դրամից նվազել է մինչև 23313 դրամ։

Նշենք նաև, որ 2015 թվականի համեմատ աճել է նաև Ջինի գործակիցը՝ ըստ սպառման անհավասարության՝  0.276-ից հասնելով 0.286-ի։ Այսինքն՝ անհավասարությունը աղքատների և հարուստների միջև խորացել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս