
Աբրամովիչը պատրաստ է Սլուցկուն աշխատանք առաջարկել «Չելսիում»

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է քննարկել «Հալլ Սիթիից» օրերս հեռացած Լեոնիդ Սլուցկու հետ նրա ապագայի հեռանկարները: Ըստ The Telegraph-ի տեղեկության, ռուս գործարարը ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզչին ցանկանում է պաշտոն առաջարկել լոնդոնյան ակումբի համակարգում:
Անցյալ ամիս «Չելսին» բաժանվեց տեխնիկական տնօրեն Մայքլ Էմենալոյից: Սակայն ակումբը դեռ չի որոշել՝ արդյո՞ք գտնել նրա ամբողջական պաշտոնի փոխարինողին, թե՞ վերջինիս գործառույթները բաժանել երկու մասի: Սլուցկին կարող է զբաղեցնել կամ «կապույտների» տեխնիկական տնօրենի պաշտոնը, կամ մեկ այլ պաշտոն ղեկավարությունում:
Հաղորդվում է, որ 46-ամյա մարզիչը դադար է վերցնելու իր ապագայի մասին մտածելու համար, բայց նախ որոշ հարցեր կքննարկի Աբրամովիչի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը