Խորագիր:

Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է

Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է

Mirkrasoty.life-ը ներկայացրել է կենդանակերպի նշաններին, որոնց հետ շփումն ամենաբարդն է։

Կարիճ։ Դաժան վերաբերմունք ունեն աշխարհի նկատմամբ, սուպեր եսասիրություն և վրեժխնդիր բնավորություն։ Չեն կարող ապրել՝ առանց խայթելու։ Թույնի 80 տոկոսն ուղղված է շրջապատին և միայն 20 տոկոսն՝ իրենց։ Չափազանց պահանջկոտ են ինչպես՝ իրենց, այնպես էլ՝ շրջապատի նկատմամբ։ Լավ ինտուիցիա ունեն, հավատում են, որ իրենց համար չկա որևէ անհնար բան։ Կարիճի ճանապարհին կանգնելն ինքնասպանության ամենապարզ միջոցն է։

Խոյ։ Խոյերի տարերքը կրակն է։ Խոյերը վայրկյանների ընթացքում պատրաստ են այրել կամուրջները, քանդել հարաբերությունները, որոնք կառուցել են տարիներով։ Ապրում են սեփական կանոններով՝ Խոյը միշտ ճիշտ է։ Եթե Խոյը ճիշտ չէ, կարդացեք առաջին կանոնը։ Եթե ձեր շրջապատում առկա են Խոյեր, զինվեք համբերությամբ և պատրաստ եղեք ընդունել նրանց իրավացիությունն ամեն ինչում։

Երկվորյակներ։ Կենդանակերպի նշանների շարքում ամենաանկանխատեսելին են։ Ջերմ ընկերասիրությունը մի վայրկյանում վերածվում է ամբարտավան սառնության։ Նույնիսկ Երկվորյակն ինքը չգիտի՝ ձեռք կմեկնի՞, թե՞ դանակը կուղղի ձեր կողմը։ Նրանց հետ շփման ընթացքում միշտ հարկավոր է սթափ լինել ու պաշտպանել սեփական թույլ կողմերը։ Եթե Երկվորյակը գիտի թույլ տեղը, նա անպայման կհարվածի ձեզ։

Ջրհոս։ Ջրհոսներն ինտելեկտուալ են, խելացի, մտածող, կարողանում են հաշվարկել յուրաքանչյուր քայլ և հասնել նպատակին։ Դրական հատկությունները Ջրհոսին երբեմն բռնակալի են վերածում։ Հարուստ փորձն ու նպատակասլացությունը կարող են չար կատակ խաղալ Ջրհոսի հետ. նրանք դադարում են լսել շրջապատի կարծիքը։

Այծեղջյուր։ Կենդանակերպի այս նշաններին կարելի է բնորոշել մեկ բառով՝ թագավոր։ Այծեղջյուրն անկեղծորեն հավատացած է, որ միայն ինքն է թագակիրը, և նրա խոսքն օրենք է։ Կանոնները խախտողներին անբարյացակամություն է սպասվում։ Այծեղջյուրները գերադասում են շփվել նրանց հետ, ում իրենց մակարդակին արժանի են համարում։ Զարմանալի չէ, որ նրանց շրջապատը նեղ է։ Բացի այդ՝ հնարավոր չէ Այծեղջյուրներին ստիպել որևէ բան անել իրենց կամքին հակառակ։ Նրանք նույնիսկ չեն լսի ձեզ, լսելու դեպքում էլ կարճ պատասխան կստանաք՝ «ոչ»։ Նրանք նույնիսկ չեն էլ մտածի մերժման պատճառը բացատրելու մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։