Երեկ այդպես էլ անհայտ մնաց, թե «Կոնվերս բանկի»՝ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող մասնաճյուղից ով էր մոտ 200 հազար ԱՄՆ դոլար հափշտակողը: ՀՀ ոստիկանությունն եւ քննչական կոմիտեն բավարարվեցին տեղի ունեցածի արձանագրությունով:
ԱՄՆ-ի երեսունիններորդ նախագահ 93-ամյա դեմոկրատ Ջիմի Քարթերը մտադիր է որպես Միացյալ Նահանգների պատվիրակ այցելել Փենյան եւ բանակցություններ վարել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:
Առնվազն 10 մարդ է զոհվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի մի քանի օկրուգներում մոլեգնող անտառային հրդեհներից:
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հոկտեմբերի 10-ին ելույթ կունենա տարածաշրջանի խորհրդարանում, որպեսզի «տեղեկացնի ինքնավար հանրակցության ընթացիկ քաղաքական իրադրության մասին»:
53-ամյա Սամվել Ալիխանյանը որոնվում է որպես անհետ կորած։
Ալեքսի խոսքով, Acopian-ների գաղտնիքն այն է, որ արտադրությունն ամբողջությամբ կատարվում է միայն Միացյալ Նահանգներում: Մեկ այլ գաղտնիք՝ ընկերության սեփականատերերը երբեք չեն մոռանում իրենց հայկական արմատները:
«2015թ. նոյեմբերի 25-ին ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցավոր խմբավորման պարագլուխ Արթուր Վարդանյանը դատի է տվել ազգային անվտանգության ծառայությանը եւ ՀՀ ոստիկանությանը՝ պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանության համար:
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի, օպերատիվ բաժնի պետի և այլ ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:
Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Սուրիկ Խաչատրյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նոյեմբերի 5-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններին չի աջակցի ՀՀԿ-ական 26-ամյա թեկնածու Առուշ Առուշանյանին:
ՀՀ ոստիկանության՝ «ՀԺ»-ին տրամադրած տվյալներով 2007 թվականից մինչեւ 2016 թվականը Հանրապետությունում գրանցվել է 25 հազար 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 հազար 23 է:
Թեեւ հոկտեմբերի 15-ին լրանում է Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի 70-ամյակը, սակայն հնարավոր է նրան դեռ թոշակի չուղարկեն։
«Հայկական Ժամանակ» թերթի թղթակիցը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվել է, թե իշխող կուսակցությունն ինչ գնահատական է տալիս մսամթերքի եւ կաթնամթերքի շուկայում առկա գնաճին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Դատավորների ծանրաբեռնվածությունն այսօր դարձել է դատական համակարգի կարեւոր խնդիրներից մեկը։ Մեր տեղեկություններով՝ այս առումով առավել ծանր վիճակ է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, երբ քրեական գործեր քննող 4 դատավորից մնացել է ընդամենը 2-ը, Պերմյակովի գործը քննած Հարություն Մովսեսյանը գնացել է թոշակի, իսկ Արտակ Թադեւոսյանին գործուղել են Երեւան՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Վերջերս ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին խոսել էր ՀՀ իշխանությունների «տնային աշխատանքից», որ նրանք պետք է կատարեն ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացման հետ կապված: Պարզվում է` «տնայիններից» մեկն անչափ «կայֆոտ» է. ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման նախապայմաններից մեկն էլ մարիխուանա վաճառելու-«քաշելու» թույլտվությանն է վերաբերում։ Ի դեպ, այդ թույլտվությունը Վրաստանում վաղուց է գործում:
Ինչպես տեղեկացրել էինք, այս տարվա ամռան ամիսներին մեծ քանակությամբ խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ են Հայաստանից արտահանվել Կատար եւ Իրաք: Արտահանման թվի էական մեծացումը բերել էր ներքին սպառման համար վաճառվող տավարի մսի թանկացման՝ մոտ 8 տոկոսով:
Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պահվածքից տպավորություն էր, թե նա շարունակում է մասնակցել ՀՀԿ քարոզարշավին, որտեղ պարտադիր չէ արարողակարգը պահպանելը, այլ ավելի կարեւոր է հագուկապով, շարժ ու ձեւով մարդկանց վրա տպավորություն գործելը, այս անգամ առանց սիրելի ժիլետի:
«Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի: Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»:
«Մեր լեզուները Բաքվում երկար էր միայն մի պատճառով, որովհետեւ մենք ունեինք հայ զինվոր: Այն, որ մեր պատվիրակությունը ճառագում էր Բաքվում` առանց ավելորդ համեստության ասեմ, ապա դա միայն մեր բանակի շնորհիվ էր: Ադրբեջանի ներկայիս իշխանությունները տրամադրված չեն խաղաղության»,- այս մասին «Արմենիա» հ/ը-ի «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Աժ արտաքին հարաբերությւոնների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, երբ ամփոփել է Բաքու կատարած այցը:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 19:43-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի հարակից դաշտում «Ford» մակնիշի կարտոֆիլով բեռնված բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ուշագրավ «բացահայտում» է արել:
Ասում են, թե չնայած Հովիկ Աբրահամյանը երեւութապես դուրս է ակտիվ քաղաքականությունից, սակայն առիթը բաց չի թողնում եւ տոնական օրերին ուղերձներ է հղում ի ծագս աշխարհի, որ «աշխարհն» իրեն չմոռանա:
«Մեր տուն եկավ եղբայրս՝ Կարենը (գործով ամբաստանյալ Կարեն Քոչարյանի մասին է,-հեղ), որն ինձ տվեց 20 եվրոյանոց թղթադրամ կարմիր բծերը մաքրելու համար, ես դա փոխանցեցի Ժորա Զաքարյանին, դրանից հետո եղբայրս ինձ տվեց 2 հատ 20 եվրոյանոց եւ 1 հատ 50 եվրոյանոց, որ ներկը կրկին մաքրենք, ես դրանք կրկին փոխանցեցի Ժորային: Ես Ժորային չեմ հասցրել, թե ինչով է դրանք մաքրում»:
Առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման մասին armtimes.com-ը գրել էր դռեւս մոտ մեկ շաբաթ առաջ: Այսօր մենք արձանագրեցինք, որ առաջին անհրաժեշտության ապրանքներից բացի թանկացել է նաեւ բանանը, որի ներկրումը Հայաստան համարվում է մենաշնորհային:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների նկատմամբ: Սակայն, թե այդ սահմանափակումներն ինչպիսի տեսք կունենան եւ ինչպես կկոչվեն, դեռեւս չգիտեն անգամ նախարարությունում:
2016 թվականի տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգեւորությամբ հայտարարեցին, որ հայկական շուկա է մուտք գործում «Պոբեդա» ավիաընկերությունը, որն ընդամենը 10 հազար դրամով ուղեւորափոխադրում է իրականացնելու Գյումրիից Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ:
Ավստրալիայում սկսվել են արեւային մարտկոցներով աշխատող ավտոմեքենաների The World Solar Challenge մրցարշավը:
ԱՄՆ-ում կայացել է անսովոր մրցում՝ Wife Carrying Championship-ը, կամ իրենց կանանց ուսերին դրած տեղափոխելու առաջնությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանան, կարծում է, որ նա իր շնորհիվ կարողացավ դառնալ այն, ինչ այժմ է:
Կատալոնիայի անկախության հանրաքվեն կայացած է: Մադրիդը համաձայն չէ, իսկ Կատալոնիայի համար, կարծես թե, միևնույն է: Կատալոնացիները վերջնականապես որոշել են դուրս գալ Իսպանիայի կազմից: