Բաժիններ՝

Ինչպիսի՞ն կլինի Էլ Կլասիկոն Կատալոնիայի անկախացումից հետո

Կատալոնիայի անկախության հանրաքվեն կայացած է: Մադրիդը համաձայն չէ, իսկ Կատալոնիայի համար, կարծես թե, միևնույն է: Կատալոնացիները վերջնականապես որոշել են դուրս գալ Իսպանիայի կազմից:

Այս հարցը լրջորեն անհանգստացրել է ֆուտբոլասերներին: Անկախության դեպքում կատալոնական «Բարսելոնան» կարող է այլևս չխաղալ Իսպանիայի առաջնությունում: Ստացվում է, որ ամենասպասված ֆուտբոլային հանդիպումը՝ Էլ Կլասիկոն, հնարավոր է միայն եվրոպական մրցաշարերում:

Վերջին օրերին Կատալոնիայում տեղի ունեցան շատ իրադարձություններ, որոնք քննարկվում են ամբողջ աշխարհում: Միավորելով ֆուտբոլն ու քաղաքականությունը՝ կատալոնական Բարսելոնայի երկրպագուները պատրաստել են հումորային տեսանյութ այն մասին, թե ինչպիսին կլինի Էլ Կլասիկոն Կատալոնիայի անկախացումից հետո:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս