Բաժիններ՝

Թրամփի առաջին կինը վստահ է, որ նա իր շնորհիվ է նախագահ դարձել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանան, կարծում է, որ նա իր շնորհիվ կարողացավ դառնալ այն, ինչ այժմ է: «Միանգամայն ճիշտ է»,-մեկնաբանել է Իվանա Թրամփը CBS հեռուստաալիքում Sunday Morning ծրագրի հաղորդավարի խոսքերն այն մասին, որ «Թրամփն առանց ձեզ չէր կարողանա դառնալ այն, ինչ այժմ է»։

Իվանան հավելել է, որ բավականին հաճախ է շփվում Դոնալդ Թրամփի հետ: «Այո՛, դա այդպես է, մենք շփվում ենք»,-պատասխանել է Իվանան այն հարցին, թե Դոնալդ Թրամփն արդյոք առաջվա պես իր կյանքի մասն է կազմում: Նա նշել է, որ իրենք շփվում են «շաբաթը մեկ»: «Նա դեռեւս ինձ է դիմում խորհրդի համար»,-հայտարարել է Իվանան: Նրա խոսքով՝ Թրամփն իրենից խորհուրդ է հարցնում, թե արժե այն կամ այն բանը գրել Twitter-ում:

Իվանա Թրամփը նաեւ հայտարարել է, որ հպարտանում է այն բանով, թե ինչպես իր ու Թրամփի երեխաները (Դոնալդ կրտսերը, Իվանկան եւ Էրիկը) իրենց դրսեւորեցին հոր նախընտրական արշավի ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս