Բաժիններ՝

Իրաքը կվերականգնի խողովակաշարը Քրդստանի շրջանցմամբ Թուրքիային նավթ մատակարարելու համար

Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ Լաիբին կարգադրել է վերականգնել նավթատարը Քիրկուկից թուրքական Ջեյհան քաղաքին նավթի մատակարարումների համար՝ շրջանցելով Իրաքյան Քրդստանի տարածքը այնտեղ անցկացված անկախության հանրաքվեից հետո: Այդ մասին հայտնել է Alsumaria հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նավթամղումն իրականացվելու է Քիրկուկի հանքավայրերից՝ Սալահ-Էդ-Դին եւ Նայնավա նահանգներով. նավթատարի նախագծային հզորությունը կազմում է օրական 400 հազար բարել: Ավելի վաղ Իրաքի նավթի նախարարությունը տեղեկացրել էր, որ Թուրքիան հաստատել է նավթամթերքի արտահանման հարցերի շուրջ բացառապես իրաքյան գերատեսչության հետ համագործակցելու պատրաստակամությունը՝ ի պատասխան Բաղդադի պաշտոնական պահանջի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս