Բաժիններ՝

Պիռլոն կարող է դառնալ Կոնտեի օգնականը

«Նյու Յորք Սիթի» կիսապաշտպան Անդրեա Պիռլոն դեկտեմբերին կարիերան ավարտելուց հետո կարող է աշխատանքի անցնել «Չելսիում»՝ Անտոնիո Կոնտեի մարզչական շտաբում:

Ավելի վաղ Պիռլոն Կոնտեի գլխավորությամբ հանդես է եկել «Յուվենթուսում» և Իտալիայի հավաքականում:

«Դեռ չգիտեմ՝ ինչպես կդասավորվի իմ ապագան: Դեկտեմբերին կվերադառնամ Իտալիա: Կդառնա՞մ արդյոք Կոնտեի օգնականը: Մարդիկ խոսում են այդ մասին: Ես այդ կապակցությամբ մտքեր ունեմ, բայց որոշում կայացնելու համար ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է Պիռլոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031