Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» 1995 թվականին կարող էր գնել Զիդանին

«Մանչեսթեր Յունայթեդի» պատվավոր նախագահ Մարտին Էդվարդսը խոստովանել է, որ 1995 թվականին իր ակումբը բաց է թողել լեգենդար ֆրանսիացի կիսապաշտպան Զինեդին Զիդանին գնելու հնարավորությունը:

«Երբ Զիդանը դեռ հանդես էր գալիս «Բորդոյի» կազմում, մեր գլխավոր սկաուտն ինձ ասաց, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք Զինեդինի վրա, և ես այդ մասին հաղորդեցի Ֆերգյուսոնին: Ալեքսն ինձ պատասխանեց, որ Կանտոնան նույնպես պատմել է Զիդանի մասին: Սակայն մարզիչը կարծում էր, որ այս երկու խաղացողները նույն դիրքում են հանդես գալիս:

Երբ Ալեքսը մեկնեց Ֆրանսիա՝ համոզելու Կանտոնային երկար որակազրկումից հետո նոր պայմանագիր ստորագրել, նա չհամարձակվեց դիմել Զիդանին, քանի որ, ինչպես իրեն թվում էր, դա կազդեր Էրիկի վիճակի վրա»,- պատմել է Էդվարդսը ակումբի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս