Բաժիններ՝

««Լիվերպուլի» հետ հանդիպումը մրցաշրջանի կարևորագույն խաղերից մեկն է «Մանչեսթեր Յունայթեդի» համար». Մատա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան նշել է, որ իրեն և թիմակիցներին հերթական անգամ հարկ չկա հիշեցնելու ԱՊԼ-ի 8-րդ տուրի շրջանակներում (հոկտեմբերի 14) «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպման կարևորության մասին:

«Անկասկած, սա մրցաշրջանի կարևորագույն հանդիպումներից է: Հարկ չէ նշել, թե ինչ է այս հանդիպումը նշանակում մեզ և մեր երկրպագուների համար: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հիանալի խաղ ցուցադրել և 3 միավոր կբերենք Մանչեսթեր: Մենք կփորձենք երկարացնել լավ արդյունքների շարքը, որը մեկնարկել է մրցաշրջանի հենց սկզբից»,- Մատային է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս