Բաժիններ՝

Մանրամասներ՝ Մոլդովական փողոցում բռնկված հրդեհի դեպքից

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները տարհանել են շենքի 16 բնակչի, որոնցից 4-ին՝ ավտոսանդուղքի օգնությամբ: Ծխահարվել է 2 քաղաքացի, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն (հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 14:55-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարաններից մեկը՝ գույքով և մեկ այլ բնակարանի դուռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս