Բաժիններ՝

ՄԱԿ-ը Բանգլադեշ ռոհինջա փախստականների հոսքի կտրուկ աճ է նշել

ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԳԿՎ) Մյանմայից Բանգլադեշ ռոհինջա փախստականների հոսքի կտրուկ աճ է նշում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի ՓԳԳԿՎ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիան Էդվարդսը։

«Բանգլադեշի սահմանապահները հայտնում են ավելի քան 11 հազար ռոհինջա փախստականների մասին, որոնք հոկտեմբերի 9-ին երկրի հարավ-արեւելքում սահմանը հատել են մի քանի վայրերում»,-ասել է նա:

Էդվարդսը նշել է, որ այս նորությունը խոսում է Մյանմայից փախստականների թվի կտրուկ աճի մասին: Նրա խոսքով՝ փախստականները ժամանել են Ռաքհայն հյուսիսային նահանգի Բուտիդոնգ շրջանից: Նրանցից ոմանք ասում են, որ փախել են սպանություններից ու հրկիզումներից, ինչպես նաեւ հնարավոր բռնությունից:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ Բանգլադեշում ընդհանուր առմամբ գտնվում էր 731 հազար ռոհինջա փախստական: Նրանցից 519 հազարը Մյանմայից ժամանել են օգոստոսի 25-ին բռնության սաստկացումից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս