ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելլա Կիրիակիդեսը

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ավարտվեց ԵԽ ԽՎ նախագահի ընտրությունը: Ըստ այդմ՝ առաջիկա 3 ամիսներին ԵԽԽՎ-ն կնախագահի Ստելլա Կիրիակիդեսը՝ Կիպրոսից։

ԵԺԿ-ն առաջադրել էր 2 թեկնածուներ` Ստելլա Կիրիակիդես (Կիպրոս) և Էմանուելիս Զինգերիս (Լիտվա):

Կիպրոսի ներկայացուցչի օգտին քվեարկել է 132 պատվիրակ, իսկ Լիտվայի ներկայացուցիչը ստացել է ընդամենը 84 քվե։

Հիշեցնենք, որ Էմանուելիս Զինգերիսն Ադրբեջանի հավատարիմ հաճախորդներից է և ԵԽ ԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի գործի շարունակողներից մեկը։ Ստելլա Կիրիակիդեսը Սոցիալական հանձնաժողովի նախագահն էր և այս տարիների ընթացքում իրեն դրսևորել է՝ որպես բավականին հավասարակշիռ ու անաչառ պատգամավոր։ Հայկական պատվիրակությունը, բնականաբար, քվեարկել է Ստելլա Կիրիակիդեսի օգտին:

Տեսանյութեր

Լրահոս