
«Մենք պատրաստ ենք գնել Ֆիլիպե Կոուտինիոյին ձմռանը». «Բարսելոնայի» գլխավոր տնօրեն

«Բարսելոնայի» գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն վստահեցրել է, որ կատալոնացիները ձմռանը պատրաստ կլինեն յուրաքանչյուր տրանսֆերային սխրանքի:
«Մենք պատրաստ ենք ձմռանը գնել Կոուտինիոյին, կամ շտաբի խնդրանքով՝ յուրաքանչյուր այլ ֆուտբոլիստի: Բայց մեզ համար կարևոր է պահպանել հավասարակշռությունը: Դրա համար, եթե թիմում լինեն գնումներ, ապա կլինեն նաև վաճառքներ:
Պետք է մոռանալ այն գումարի մասին, որն ամռանը մենք ստացել ենք Նեյմարի համար: Հարկերը վճարելուց հետո մենք ստացանք մոտ 188 մլն եվրո, իսկ ակումբի գանձարան մուտք գործեց մաքուր 144 մլն եվրո»,- Գրաուին է մեջբերում Goal.com-ը:
Ամռանը «Լիվերպուլը» մերժեց «Բարսելոնայի» մի քանի առաջարկ և արհամարհեց տրանսֆերի վերաբերյալ անձամբ Կոուտինիոյի հարցումը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը