««Մանչեսթեր Սիթիին» դժվար կլինի ձեռք բերել Մեսսիին, և հարցը գումարը չէ». Սերխիո Ագուերո
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հայտնվեցին շշուկներ այն մասին, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստվում է տրորել ՊՍԺ-ի քիթը և ձեռք բերել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին 300 մլն եվրոյով: Նոր մրցաշրջանի մեկնարկով խոսակցություններն այդ թեմայի շուրջ վերջնականապես չլռեցին, ընդ որում, հնարավոր տրանսֆերի գինն աճեց մինչև 400 մլն եվրո:
Մեսսիի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու հնարավորությունը գնահատել է նրա հավաքականի թիմակից Սերխիո Ագուերոն:
«Ես շատ կուզենայի տեսնել Լիոնելին մեր թիմում, բայց «Մանչեսթեր Սիթիին» շատ դժվար կլինի ձեռք բերել նրան: Հարցն այստեղ գումարի մեջ չէ: Մեսսին, ինչպես նաև Ռոնալդուն, հանդիսանում են իրենց ակումբների խորհրդանիշը, դրա համար էլ նրանց դժվար կլինի տեղափոխվել այլ ակումբ»,- կարծում է Ագուերոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը