«Սարգսյան-Ալիև հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ Ժնևում». Արﬔն Աշոտյան

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաջորդ շաբաթվա ընթացքում Ժնևում հանդիպում կունենան: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արﬔն Աշոտյանը: «Նիստի ընթացքում հպանցիկ անդրադարձանք նաև գալիք շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայանալիք հանդիպմանը, որը նախաձեռնել են Մինսկի խմբի համանախագահները»,- ընդգծեց Աշոտյանը:

Նա հավելեց, որ արցախյան հիﬓախնդրի հետ կապված Հայաստանի դիրքորոշուﬓերին բոլորը ծանոթ են, բոլորովին վերջերս ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից ևս ﬔկ անգամ ներկայացրել է այդ դիրքորոշուﬓերը: «Հավատարիմ լինելով բանակցային ձևաչափին և Մինսկի խմբի համանախագահների կողﬕց առաջարկված սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը կմասնակցի հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը՝ չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին»,- եզրափակեց Աշոտյանը:

Նա շեշտեց՝ ակնհայտ է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողոﬖերի ընթացքում ընդունված սկզբունքները ﬓում են բանակցային գործընթացի և վստահության մթնոլորտի վերականգման ձևավորման բանակցային սեղանին: «Այս տեսանկյունից ﬔնք բազﬕցս շեշտել ենք ﬔր մոտեցումը, որ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար հարկավոր է ստեղծել արժանահավատ և անվտանգ ﬕջավայր, ստեղծել ﬕջադեպերի հետաքննության արժանահավատ ﬔխանիզﬓեր»,- եզրափակեց Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս