ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Սենատը սեպտեմբերի 28-ին ընդունել է համար 99 բանաձևը, որով կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բանաձևում Միչիգանի օրենսդիրները կոչ են անում դաշնային իշխանություններին հաստատել տնտեսական և մշակութային կապեր Լեռնային Ղարաբաղի հետ:
Երեկ Խաչիկյանը 5 տարի կալանավայրում անցկացնելուց հետո «պատիժը լրիվ կրելու հիմքով» ազատ է արձակվել «Վանաձոր» ՔԿՀ-ից: Նկատենք, որ Խաչիկյանին Ս.Սարգսյանը ներում է շնորհել այն դեպքում, երբ ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան ամբողջությամբ չի փոխհատուցել պետությանը հասցրած ավելի քան 290 մլն դրամի վնասը, որ դատարանի որոշմամբ պետք է բռնագանձվեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Պյոտոր Սվիտալսկին արտահայտվել է՝ կապված վիզաների ազատականացման բանակցությունների հետ ճիշտն ասած, չգիտեմ, թե կոնկրետ տեքստն ինչպիսին է եղել, բայց դրա բնօրինակն եմ ուզում տեսնել։ Եթե անգլերեն է ասվել և անգլերենից թարգմանվել է հայերեն, ապա այստեղ կարող էր խնդիր լինել։
Ադրբեջանական բանակի գովազդվող լայնամասշտաբ զորավարժությունները պատերազմի մեսիջ էին, որին ՄԱԿ-ի ամբիոնից քաղաքական շանտաժի ձեւակերպում տվեց Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի նախագահի սպառնալիքը հասցեագրված էր միջազգային հանրությանը, որ եթե վերջինս չբավարարի Բաքվի պահանջները, ապա անցած տարվա Ապրիլյան պատերազմը կարող է կրկնվել:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում աշխատակիցների ու ղեկավարի բազկաթոռներն ու սեղանները դասակարգված են: ՀՀԿ–ական պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի ղեկավարած կառույցում նշված ապրանքները յուրահատուկ ձեւով են գնվում:
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը օրենքի խախտում է համարում Մեղրիի թիվ 2 դպրոցում ՀՀԿ-ական տնօրեն Մերի Հակոբյանի կողմից կուսակցական նիստ անցկացնելը:
Որոշ աղբյուրների տեղեկացմամբ` տավարի մսի ներկա եւ սպասվող թանկացումները` մինչեւ 5 հազար դրամ, պայմանավորված են ոչ միայն երաշտով՝ խոտի-անասնակերի քչությամբ, այլեւ մեգա-մագնատ Սամվել Ալեքսանյանի` տավարի մսի «արտահանմամբ» դեպի անկախության գործընթացի մեջ մխրճված Իրաքյան Քրդստան:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները երեկ ԱԺ-ում միմյանց աչքալուսանք էին տալիս: Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ խմբակցության ամենաերիտասարդ պատգամավորը՝ ԲՀԿ-ական Նորա Առուստամյանը, սեպտեմբերի 25-ին երկու արու զավակ է լույս աշխարհ բերել:
Չնայած դատական գործընթացին եւ դատարանի ու ԴԱՀԿ-ի կողմից «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքային նշանները ցանկացած ձեւով օգտագործելն արգելելուն, սեպտեմբերի 24-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Միսս Արմենիա-2017» մրցույթը։
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, օրերս լքել է խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը: Պատճառը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դիտողություններից նեղսրտելն է:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, Գերմանիայում նոր բիզնես է հիմնել։ Նա ժամանակի մեծ մասն անցկացնում է այնտեղ կամ շրջագայում Գերմանիայի հարեւան երկրներում։
Իտալուհի Լաուրա Մեսին հարսանիք է արել դրան բնորոշ բոլոր կողմերով, բացի հիմնականից:
Բրիտանացի դերասաններ Քիթ Հարինգթոնը եւ Ռոուզ Լեսլին հայտարարել են իրենց նշանադրության մասին:
Warner Bros կինոստուդիան «Օնո» սարսափների ֆիլմի սիքվելը լայն վարձույթ կհանի 2019 թվականի սեպտեմբերի 6-ին:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունների ղեկավարները համաձայնության են եկել սկսած 2024 թվականից Լուսնի ուղեծրում Deep Space Gateway նոր տիեզերակայանի ստեղծման շուրջը:
Բրիտանացի ոսկերիչ Լոուրենս Գրաֆը 1109 կարատ քաշով աշխարհի ամենախոշոր ալմաստը՝ Lesedi la Rona-ն, ձեռք է բերել 53 մլն դոլարով, ինչը շատ ավելի պակաս է անցյալ տարվա գնահատումից:
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն եւ նրա ամուսինը՝ Ջեյ Զին, շքեղ կալվածքի սեփականատերեր են դարձել Նյու Յորքի Հեմփթոնս արվարձանում:
Միջուկով կոտլետը լիտվական, բելառուսական, ռուսական, լեհական և ուկրաինական խոհանոցի ուտեստ է:
Ոտքերի ձևը կարող է օգնել բացահայտել բնավորության առանձնահատկությունները։
Ի՞նչ պիտի անի մյուսը, ով դեռ սիրում է: Նույնպես պետք է գնա հոգեբանի մոտ ու փորձի նրա օգնությամբ դուրս գալ ստեղծված պատային իրավիճակից, հաշտվի կորստի հետ: Սկզբում հաշտվել կորստի հետ, ապա՝ փնտրել ռեսուրս, որը կօգնի առաջ շարժվել: Ամեն դեպքում, ես չեմ հավատում ողջ կյանքի համար սիրո գաղափարին, եթե այդ սերը փոխադարձ չէ:
Նյութափոխանակության համակարգի աշխատանքը լավացնելու և օրգանիզմի մաքրման գործընթացն արագացնելու համար կարող եք օգտագործել այս բնական միջոցը։ Այն պատրաստվում է 4 բաղադրիչից, որոնք շատ օգտակար են, իսկ միմյանց հետ համադրելու դեպքում ավելի օգտակար են դառնում։
Վերջին շրջանում կատարված աղմկահարույց սպանությունների ֆոնին շատերն են խոսում Հայաստանում հանցավորության մակարդակի բարձրացման մասին։ Հատկապես սոցիալական ցանցերում շատերը մեղադրում են իրավապահ համակարգին, որ նրանց անգործության (կամ ոչ պատշաճ գործունեության) հետևանքով են սպանությունները հաճախակի դարձել։