Սեպտեմբերի 26-ին հերթական կրակոցն է տեղի ունեցել Երեւանում. կրակոցը հնչել է կրկին գազային ատրճանակից:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ Եվրոպան կանգնած է ահագնացող սպառնալիքների առջեւ, որոնց թվում նա առանձնացրել է ահաբեչությունը, կիբեռհանցագործությունը, միգրացիան եւ «ռուսական ագրեսիան»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանին ազատել է աշխատանքից:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի այս նախաձեռնությունը իշխանություններին ձեռնտու է»։
Սեպտեմբերի 27-ին 16:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ 1977թ. ծնված Ռ. Գ-ն, վարելով «Լադա Պրիորա» ավտոմեքենան, Մարտակերտ-Նոր Կարմիրավան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին կողաշրջել է այն և գլխուղեղի ցնցումով տեղափոխվել շրջբուժմիավորում:
Սեպտեմբերի 30-ին շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի հարսանիքն է, որն ընդամենը օրեր առաջ հերթական հաղթանակը պարգևեց իր համակիրներին։ Նրա ընտրյալը՝ Արիանա Կաոլին, ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։ Հարսանիքը կկայանա «Ռեդիսոն Բլյու» ռեստորանային համալիրում, պսակադրությունը՝ Սաղմոսավանքում։
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆարիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում համարաբական կազմակերպության օգնությունն է առաջարկել Իրաքյան Քրդստանի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման խնդրում:
Դավիթաշենի կամրջի տակ դիակ է հայտնաբերվել. տեղեկություն ունեցողներին խնդրում ենք արձագանքել։
Մյանմայի իշխանություններն առնչություն չունեն Ռաքհայնի նահանգում էթնիկական զտումների հետ, իսկ դրանց վերաբերյալ հաղորդումներն ապատեղեկատվություն են:
«Հայկական պատվիրակության անդամը վրացական կողմից հետաքրքրվել է Վրաստանում ՀՀ դեսպանի թեկնածու, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի արդեն չորս ամիս ձգձգվող ագրեմանի հարցի վերաբերյալ: Հարցը Վրաստանի ԱԳ նախարարը անթաքույց չլսելու է տվել և չի արձագանքել»:
Հերացի փողոցի սկզբնամասում տրոլեյբուս է վթարի ենթարկվել. կան տուժածներ:
«Հայկական ժամանակ»-ում հրապարակված «Քաղաքացին դատի է տվել Եկեղեցուն»նյութի առնչությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը թերթին տվել է հետեւյալ պարզաբանումը:
ԱՄՆ-ի վարչակազմի հարաբերություններն Իրաքյան Քրդստանի իշխանությունների հետ վերջիններիս կողմից անցկացված անկախության հանրաքվեից հետո փոփոխություններ չեն կրի:
Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի «ընկերն» է, բայց խմբակցության անդամներին հրահանգել է չխնայել նրան ու քննադատել որքան կարող են։ Ինչո՞վ է արժանացել նրա ընկերն այսպիսի մեծ «պատվի»։
ԱՄՆ-ի Սենատը սեպտեմբերի 28-ին միաձայն հավանություն է տվել Ջոն Հանսթմանի թեկնածությանը ՌԴ-ում դեսպանի պաշտոնում։
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության պետի հանձնարարությամբ Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը, Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ղեկավար կազմը, ճանապարհապարեկային ծառայության և այլ ստորաբաժանումների անձնակազմերը:
«Դա ո՞ւմ գործն է, ինչո՞ւ եք իմ անձնականից հարցնում: Եթե ասեմ, որ դժվար է, ո՞վ է օգնելու, դու կարո՞ղ ես մի բանով օգնել»,-ասաց Ղուկասյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրուցի ընթացքում համաձայնել են, որ ԿԺԴՀ-ի վրա գործադրվող դիվանագիտական ու քաղաքական ճնշումը պետք է ուժեղացվի:
«ՉԻ» տեղեկություններով՝ նորաթուխ ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Հարություն Կարապողոսյանի` Սնխչի Հարութի որդին աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության թիկնազորում։ Այս հանգամանքն էլ առիթ է տալիս պատգամավոր հորը հարցեր լուծել հարազատ Էրեբունի վարչական շրջանում։ Ի մասնավորի՝ Սնխչի Հարութը հասել է այն բանին, որ Կենտրոնական հոսպիտալի պետ Արամ Ասատրյանը ազատվի աշխատանքից եւ այդ պաշտոնին նշանակվի իր մերձավոր շրջապատից մեկը։
«Մենք նամակ ենք ուղարկելու եւ կպահանջենք բացատրություն, որովհետեւ պաշտոնյա անձ լինել եւ գալ այստեղ տոկոսներ հայտարարել, նշանակում է ստվեր գցել մեր գործունեության վրա: Ես այդ ստվերի դեմ ոչինչ ասել չեմ կարող, եթե դա լինի փաստերի վրա հիմնված, բայց այստեղ փաստերը դեռ նոր պետք է սկսեն ի հայտ գալ, երբ այդ 70 հոգին կհանձնի քննություն, եւ պարզ կդառնան արդյունքները»,- հակաքայլերի մասին խոսեց «Հայբուսակի» ռեկտորի խորհրդականը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ տարի կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստին:
Նոյեմբերյան քաղաքից 38 կմ հեռավորությամբ գտնվող, 484 բնակիչ ունեցող Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը թերթի հետ զրույցում ասաց, որ գիշերային լուսավորության ցանց ունենալուն բարեկամավանցիների մի մասը դեմ է՝ կարծելով, որ գիշերները վառվող լույսերը ադրբեջանցի զինյալների համար թիրախ կարող են դառնալ, բնակիչների այլ մասը գիշերային լուսավորությանը կողմ է:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, որը քրեական աշխարհում հայտնի է «Զապ» մականունով, ընդունված չէ գողական աշխարհում։
Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան, շուտով չի համակարգելու վերականգնվող էներգետիկայի ոլորտը:
«Հիմնականում տանձ ու խնձորը, բանջարեղենը՝ պոմիդորը, վարունգն է վնասվել: Կարտոֆիլին բան չի եղել, որովհետեւ բոլորը կարտոլը քանդել հանել են արդեն»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին գյուղացիները:
Սեպտեմբերի 28-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրակապարակել է Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացված հատուկ գործողությունների տեսանյութը:
Երեկ Արցախում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող 19-ամյա Սեյրան Սարգսյանը Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ էր:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով` գնալով ավելի են լարվում գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ ծնունդով էջմիածնեցի Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի հարաբերությունները։
Ինչպես հայտնի է` նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: