Ընդամենը 500 գ միս, կարտոֆիլ և ալյուր. լեհ արքաների և հասարակ տնային տնտեսուհիների սիրելի ուտեստը
Միջուկով կոտլետը լիտվական, բելառուսական, ռուսական, լեհական և ուկրաինական խոհանոցի ուտեստ է: Եթե հավատանք լեհական գրականությանը, ապա միջուկով կոտլետներ շատ է սիրել լեհ արքա Վլադիսլավ Յագելոն: Այս ուտեստի հեղինակը, ըստ վարկածներից մեկի, միլանյան արքայադուստր Բոնե Սֆորցան է: Այդպե՞ս է, թե՞ ոչ, անհայտ է, բայց մսային միջուկով կարտոֆիլե կոտլետները հաստատապես հիմնավորվել են մեր խոհանոցներում:
Բաղադրիչներ
1. Միջին կարտոֆիլ – 12 հատ
2. Ձու – 2 հատ
3. Ալյուր – 5 ճ/գ
4. Դափնու տերև – 1 հատ
5. Աղ – 1 թ/գ
Միջուկ
1. Աղացած միս – 500 գ
2. Սոխ – 1 հատ
3. Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Կտրատել կարտոֆիլը և եփել՝ մինչև լրիվ պատրաստ լինելը: Աղ ցանել:
2. Կարտոֆիլը տաք վիճակում վերածել խյուսի:
3. Սոխը մաքրել, մանր կտրատել:
4. Կտրատած սոխը տապակել բուսայուղով, ավելացնել աղացած մսին, խառնել, աղ և պղպեղ ցանել:
5. Սառած կարտոֆիլի խյուսին ավելացնել ձուն, ալյուրը և խառնել:
6. Կարտոֆիլային խմորից գնդեր ձևավորել: Գնդերին բլիթի տեսք տալ: Կենտրոնում դնել 1 ճ/գ մսային խճողակ:
7. Ձևավորել կարտոֆիլային կարկանդակ:
8. Պատրաստի կարկանդակը թավալել ալյուրի մեջ: Տապակի մեջ լցնել մի փոքր բուսայուղ: Տապակել կարկանդակները 2 կողմից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը