Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ա.Հովհաննիսյանը հիշեցրեց, որ կոռուպցիոն հայտարարությունների հիման վրա գործունեություն ծավալող, հետաքննող մարմինն այլևս սկսել է իր գործունեությունը, պատվիրակները ներկայացրել են փաստաթղթերը, արդյունքներն առաջիկայում կտեսնենք. «Բայց այս մարմինն արդեն բյուրոյում գաղտնի ռեժիմով հաստատել է նաև իր գործունեության կանոնները»:
«Որևէ բուժօգնության անընդհատության խախտում չի լինելու։ Մինչև համընդհանուր ապահովագրությունը չլինի՝ գործող ծրագրերն այս կամ այն կերպ գործելու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը։
Հոկտեմբերի 9-ին մեկնարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում անմիջապես օրակարգի հաստատումից և պատվիրակությունների հավատարմագրերի հաստատումից հետո դրվելու է ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու բանաձևի քվերակությունը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այս անգամ բյուրոն սահմանել է հատուկ ընթացակարգ:
Հարավային Կորեայի զինվորականները սեպտեմբերի 13-ին առաջին անգամ վարժական հրաձգություններ են անցկացրել ինքնաթիռից արձակված մեծ հեռահարության թեւավոր հրթիռով:
Թբիլիսիում սեպտեմբերի 13-14-ին տեղի կունենա Տեղական տնտեսական զարգացման միջազգային համաժողովը (International Local Economic Development Forum):
Ռիչարդ Միլսը շեշտեց, որ ամերիկյան պատվիրակության այցի նպատակը հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների իրական արդյունքների ներկայացումն է և Հայաստանի գործարար համայնքին GSP արտոնյալ ռեժիմի ընձեռած հնարավորությունների ու օգուտների մասին իրազեկելը: «Շատ գործարարներից ենք լսում, որ բավարար տեղեկացված չեն, թե GSP-ից օգտվելու համար ինչ պայմաններ կան կամ ինչպես պետք է օգտվել դրանից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրում է հարաբերությունները Գերմանիայի հետ, որպեսզի շեղի ուշադրությունը իր երկրի ներքին քաղաքականության խնդիրներից
«ՀՆԱ-ի կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մանրածախ առևտրի թողարկումն անհամեմատ աճ է գրանցել՝ 6.4%, իսկ հարկերն ավելացել են 35%-ով, ինչն ակնհայտորեն ստվերի հայտնաբերման արդյունք է»:
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը հաստատել է, որ երկու տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված էր իր ծառայություններով, և նույնիսկ առաջարկ է ստացել ակումբից: Սակայն Մյուլլերը նախընտրել է մնալ գերմանական գրանդում:
Ռումինիայի ծովափնյա անվտանգության ծառայությունը Սև ծովում իրանցի և իրաքցի 153 փախստականի է փրկել:
Ուկրաինայում դեֆիցիտային ածխով բեռնված առաջին նավը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը ժամանել է Օդեսայի «Յուժնի» ծովային նավահանգիստ։
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Իսրայելի ԶՈւ հրամանատարական և ղեկավարման կենտրոն:
«Այսինքն՝ բնական է, մի ոլորտ է, որը ստանում է գերշահույթներ՝ հերիք չէ, մի հատ էլ ասում է՝ քաղաքացի, եթե հանկարծ քո վիճակը լավացել է, և դու տանում ես՝ ժամկետից շուտ քո վարկերը մարում ես, դու պետք է շքեղության վարկ վճարես, դու պետք է վարկին տուրք տաս, որ դու բանկի հնարավոր, պոտենցիալ երեք, չորս, հինգ, տասը տարի հետո շահույթների մեխանիզմը խախտել ես, և զեկուցողը զարմանում է, որ մենք այստեղ փորձում ենք շարքային քաղաքացու շահը պաշտպանել և ասել, որ, եթե քաղաքացին ունի հնարավորություն իր կնքած պայմանագրից շուտ մարելու վարկը, նրան չասել՝ ստոպ, դու խախտել ես բանկի հնարավոր գերշահույթների մեխանիզմը, դու դրա համար պետք է նալոգ վճարես: Այս ամբողջ համակարգը պետք է վերանայվի»:
«Մեր հասարակության զգալի զանգվածը, գիտակցելով բուժօգնության անհրաժեշտությունը, չի դիմում բժշկի։ Դրա մասին են վկայում նաև պաշտոնական վիճակագրության տվյալները»:
«Դուք շատ պարզ ասում եք՝ եթե վարկառուն վարկ է վերցրել և պետք է վարկը հետ վերադարձնի, նա պետք է ավել գումար վճարի: Եթե նա վարկ է վերցրել, տոկոսադրույքը վճարում է վերցրած գումարի համար, եթե նա գումարը հետ է տալիս, դուք ասում եք՝ բանկի ծրագրերը խառնվեցին, որովհետև 10 կամ 15 օր հետո բանկը կկարողանա նոր վարկառու գտնել, այդ 15 օրվա տոկոսը ես պետք է նրանից վերցնեմ, որպեսզի բանկը հանկարծ չտուժի: Է, բա քաղաքացի՞ն»,- հայտարարեց Հ. Հակոբյանը:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ժան Կլոդ Յունկերն անհրաժեշտ է համարում Բուլղարիայի եւ Ռումինիայի շուտափույթ միանալը Շենգենի գոտուն:
Մյանմայի պետական խորհրդական եւ արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին, որը փաստորեն երկրի քաղաքական առաջնորդն է, հրաժարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 72-րդ նստաշրջանին մասնակցելուց:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ափսոսանք է հայտնել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի շուրջը ծագած իրադարձությունների առիթով։
Թուրքիան արագորեն հեռանում է Եվրամիությունից՝ փորձելով այրել բոլոր կամուրջները, բայց Եվրոպան դուռը բաց է թողնում թուրք ժողովրդի եւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Եվրամիության հետ համագործակցել ընդհանուր արժեքների հիման վրա:
«Անհրաժեշտ դրույթ է, որ սպառողը մինչև վերջնական պայմանագիրը տրամադրի վարկային պայմաններն ամբողջությամբ և իրավունք ունի յոթ օր սպասել մինչև ստորագրումը, այսինքն՝ սեղանի առջև հապճեպ չստորագրի»,-ասաց նա:
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ թունելի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 35 MT 920 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 CR 697 համարանիշի ավտոմեքենաները։
«Հրանտ Բագրատյանն աղավաղում է փաստերը: Ես Հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակ եմ և գտնում եմ, որ դեպի սուրբ երրորդություն, դեպի մեր տեր Հիսուս Քրիստոս տանող ամենաճշմարիտ ճանապարհը Հայ առաքելական եկեղեցին է: Եվ եթե դնում ենք առաջնահերթությունները, ամենավերևը Աստված է, հետո մեր հայրենիքը»:
«Մանանա» թեյերի աջակցությամբ օրերս Հայաստան էր ժամանել աշխարհի ամենահայտնի սոմելյեներից մեկը` Ֆրանկ Թոմասը, ով կրում է Եվրոպայի և Ֆրանսիայի լավագույն սոմելյեի տիտղոսը: Այցի շրջանակներում Ֆրանկ Թոմասը մասնակցեց ընկերության կողմից արտադրված «Մանանա» օրգանական թեյերի համտեսին, ծանոթացավ հայկական թեյաբույսերի վերամշակման և փաթեթավորման յուրահատուկ տեխնոլոգիային:
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 12-ին, ժամը 11.10-ին Արթիկի Բաղրամյան փողոցից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Հաբեթ Հ.-ն։
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի միաձայն որոշմամբ՝ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Սոնա Կոշեցյանը, որը հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն Հայաստանի կառավարությունն ու իրավապահ կառույցները:
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 19.00-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 48 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին և հրավիրել 1965 թ. ծնված Սուսաննա Հ.-ին:
Իսրայելը պաշտպանում է պետականության ձեռքբերման քուրդ ժողովրդի օրինական ջանքերը:
Ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 12-ին, ժամը 12.50-ին, անձնագրային բաժանմունքից բաժին բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արտակ Օ.-ն։