Բաժիններ՝

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Իսրայելի ԶՈւ հրամանատարական կենտրոն. razm.info

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Իսրայելի ԶՈւ հրամանատարական և ղեկավարման կենտրոն: Razm.info-ի փոխանցմամբ՝ հաղորդագրությունը տեղադրվել է Ադրբեջանի ՊՆ կայքում:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ Զաքիր Հասանովը ծանոթացել է Կենտրոնի կառուցվածքին և գործունեությանը: Նրան հայտնել են, որ Կենտրոնի հիմնական նպատակը իսրայելական զինուժի ղեկավարման կազմակերպումը, վերահսկողության սահմանումն է:

Այցից առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս