Հյուսիսային Կորեան մտադիր է ընդլայնել իր միջուկային զինանոցը եւ խիստ պատասխան տալ ԱՄՆ-ին եւ իր դեմ ՄԱԿ-ի սահմանած նոր պատժամիջոցներին։
«Ժողովրդի ձայն» հ/կ փորձագետ Ծովինար Կոստանյանը ներկայացրեց, որ հ/կ-ն Երևանում բնակվող 900 ՀՀ քաղաքացիների միջև սոցհարցում է անցկացրել՝ պարզելու, թե ինչպիսի՞ն է Հայաստանի բնակչության տրամադրվածությունը երկիրը լքելու հարցին՝ մանավանդ նոր կառավարության վերջին 6 ամսվա աշխատանքի կոնտեքստում։ Հարցմանը մասնակցածների 25 տոկոսն ունեն մարզերի գրանցում, 75 տոկոսը 18-35 տարեկան երիտասարդներ են, 72 տոկոսն անկուսակցական են։
Բեռլինում՝ գերմանական խորհրդարանի առջև նացիստական արգելված ողջույնի համար ձերբակալվել է երկու չինացի զբոսաշրջիկ:
Կատարը համատեղ զորավարժություններ է անցկացրել թուրքական բանակի հետ, ինչը ցուցադրում է երկու երկրների ռազմավարական դաշինքը մի շարք արաբական երկրների կողմից Դոհայի երկամսյա դիվանագիտական շրջափակումից հետո:
Հարավային Կորեայի դատախազությունն օգոստոսի 7-ին պահանջել է 12 տարվա բանտային կալանքի դատապարտել Samsung ընկերությունների խմբի փոխնախագահ Լի Չժե Յոնին, որին կասկածում են երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի շրջապատի ներկայացուցիչներին կաշառք տալու մեջ:
Իրանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին գնալ երկխոսության և բանակցությունների ճանապարհով:
Ուկրաինայի առաջնության 4-րդ տուրում Պոլտավայի «Վորսկլա»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը, սեփական հարկի տակ ոչ-ոքի (0:0) է խաղացել Կիևի «Դինամո»-ի հետ:
Հարավային Օսիայում օգոստոսի 7-ին եւ 8-ին անցկացվում են սգո միջոցառումներ՝ նվիրված 2008 թվականի օգոստոսին պատերազմի սկսվելու 9-րդ տարելիցին: Ի հիշատակ զոհվածների, կվառվի հազար մոմ եւ նույնքան սպիտակ օդապարիկներ կարձակվեն Ցխինվալի երկինք:
Նրա մոտից հայտնաբերված ծխախոտի տուփից հայտնաբերվել և առգրավվել է սև գույնի, 7,5 գրամ քաշով և 8,3 գրամ քաշով պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված երկու փաթեթ:
«Պաշտոնական Թեհրանը միշտ էլ շատ հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և միշտ էլ ջանքեր է գործադրել, որպեսզի հակամարտությունը խաղաղ լուծում ստանա։ Իրանը դեմ է եղել պատերազմական գործողություններին»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Մանիլայում ընթացող ԱՍԵԱՆ-ի համաժողովի շրջանակներում քննարկել են ՌԴ-ի եւ ԵՄ-ի հարաբերությունները, Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը:
Օգոստոսի 7-ին, ժամը 09:34-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղի 1-ի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում:
Կատարվում է հետաքննություն:
Բրիտանացիները երկարաժամկետ ծրագրերի գծով Եվրամիությանը վճարումներ կիրականացնեն նաեւ Միությունից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո:
Օգոստոսի 4-ին` ժամը 22:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք` ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նույն քաղաքի անչափահաս մի բնակիչ՝ ծնված 2002թ., ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Վանաձորի դպրոցներից մեկի մոտ վայր ընկնելու հետևանքով:
Թուրք հաքերները իրենց հանցավոր գործելաոճին համապատասխան շարունակում են գրոհել հայկական օնլայն տիրույթը:
Հունաստանի Կիթիրա կղզում երեք օր հրդեհ է մոլեգնում. այրվել է տարածքի մեկ երրորդ մասը, իրադրությունը դուրս է եկել վերահսկողությունից, կղզում արտակարգ դրություն է սահմանվել: Այդ մասին գրել է «Պրոտո տեմա» կայքը:
Օգոստոսի 7-ին, ժամը 11:25-ին ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում Բելառուսիայի դեսպանատան տարածքում հայտնաբերվել է օձի կաշի:
Ինչ ենք արտահանել այս տարվա առաջին կիսամյակում և որ ապրանքախմբերի հաշվին է ապահովվել արտահանման աճը։
ՀՀ նախագահի հանձնարարականի համաձայն` 2017-18 ուստարվանից Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերի սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանների սովորողներին դասագրքերը տրամադրվելու են անվճար:
ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն մերժումով է պատասխանել Հարավային Կորեայի իր պաշտոնակից Կան Գյոն Հվայի առաջարկությանը՝ արձագանքել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությանը, տեղեկացնում է հղում անելով BBC-ին:
Շվեյցարացի դատախազ Կառլա դել Պոնտեն հայտարարել է Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննության ՄԱԿ-ի հանձնաժողովից իր հեռանալու մասին: Հանձնաժողովը, նրա խոսքով՝ «բացարձակապես ոչինչ չի անում», տեղեկացնում է BBC-ին:
Օգոստոսի 7-ին, ժամը 09:42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալներն ավելի քան 50 մարդ են գնդակահարել Աֆղանստանի հյուսիսի Սարի Պուլ նահանգում:
Օգոստոսի 3-ին հաղորդվել էր 1960 թ. ծնված Մարիետա Յակուբյանի /1960 թ. ծ./ անհետ կորելու մասին:
Մեղրիի մաքսակետում հետախուզվող է հայտնաբերվել։
Բաշկիրիայի Ուգուզեւո գյուղում փայտաշեն տանը բռնկած հրդեհի զոհ է դարձել ինը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա:
Ոստիկանները բացահայտել են օգոստոսի 5-ին Դիլիջան քաղաքում կատարված սպանությունը:
Երեկ՝ ժամը 22:45-ին, Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմում զոհված հերոս Ազատ Սիմոնյանի եղբայրը` Արթուր Քաջիկի Սիմոնյանը:
Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե չի փորձելու Ուկրաինա վերադառնալ անօրինակնորեն։