 
                        «Ես կմեկնեմ Ուկրաինա». Սահակաշվիլի
 
                                    Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե չի փորձելու Ուկրաինա վերադառնալ անօրինակնորեն։
«Ես միշտ չէ, որ հարմարավետությամբ եմ ճանապարհորդում: Բայց բեռնախցիկում ուղեւորությունը ճանապարհորդելու իմ սիրած ձեւերի թվում չէ»,- ասել է քաղաքական գործիչն օգոստոսի 6-ին Վարշավայում լրագրողների հետ կայացած հանդիպմանը՝ հավաստիացնելով, որ մտադիր է սահմանը հատել օրինականորեն:
«Ես ուսումնասիրում եմ օրենսդրական բազան եւ կմեկնեմ այնտեղ (Ուկրաինա), երբ պատրաստ լինեմ: Իշխանությունը չի կարող անտեսել միլիոնավոր ուկրաինացիների կարծիքը»,- ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ Ուկրաինայի բնակիչներն իր կողմից են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        