Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն հրաժարվել է հարաբերությունները կարգավորելու Սեուլի առաջարկից

ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն մերժումով է պատասխանել Հարավային Կորեայի իր պաշտոնակից Կան Գյոն Հվայի առաջարկությանը՝ արձագանքել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությանը, տեղեկացնում է հղում անելով BBC-ին:

Երկու նախարարների կարճատեւ հանդիպումը կայացել Է Մանիլայում, որտեղ օգոստոսի 7-ին բացվել է ԱՍԵԱՆ-ի Անվտանգության տարածաշրջանային համաժողովի նստաշրջանը, որի գլխավոր թեմաներից մեկը կդառնա ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը:

Ինչպես հայտնել Էէ Յոնհապ հարավկորեական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց, Սեուլ ի նախաձեռնությունը մերժելու իր որոշումը հյուսիկորեացի նախարարը հիմնավորել է նրանով, որ «հարավային հարեւանը բավականաչափ անկեղծ չէ»:

«Այն իրավիճակում, երբ Հարավը համագործակցում է ԱՄՆ-ի հետ Հյուսիսի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով, նման առաջարկներն անկեղծ չեն հնչում»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ Հարավային Կորեայի ԱԳ նախարարը հանդիպում է անցկացրել Չինաստանի իր պաշտոնակից Վան Իի հետ: ՉԺՀ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ այնուամենայնիվ մոտալուտ բանակցություններ է ակնկալում երկու երկրների միջեւ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս