Բաժիններ՝

Բաշկիրիայում հրդեհի զոհ է դարձել ինը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա

Բաշկիրիայի Ուգուզեւո գյուղում փայտաշեն տանը բռնկած հրդեհի զոհ է դարձել ինը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա: Օգոստոսի 7-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում:

«Պատահարի հետեւանքվ զոհվել է ինը մարդ, նրանցից հինգը՝ երեխա: Եվս երեք մարդ տուժել է»,- ասել են մամուլի ծառայությունում:

Ինչպես հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայության բաժնի վարիչ Այգուլ Աբդուլինան, ողջ մնացած տուժածները տարահանվել են Բիրսկի շրջանային կենտրոնական հիվանդանոց:

Հրդեհը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտավորապես 00:24-ին Բիրսկի շրջանում ձեղնահարկային տիպի գերանաշեն բնակելի տանը: Այն մարվել է 04:22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031