Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. երեք տուժածից մեկը մահացել է. մանրամասներ

Tsayg.am-ը գրում է. Հուլիսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղի 20 հասցեի դիմաց «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել փողոցային լուսավորության լապտերի հենասյանը: Վթարի հետևանքով Ախուրյան գյուղի բնակիչներ 16-ամյա Վասիլ Ղոչոյանը, 16-ամյա Հովհաննես Ալեքսանյանը և նույն տարիքի Ազատ Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» ԲԿ, որտեղ Ազատ Գևորգյանը գիտակցության չգալով մահացել է: Իսկ Վասիլ Ղոչոյանն ու Հովհաննես Ալեքսանյանը տեղափոխվել են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Հովհաննես Ալեքսանյանը բժիշկների կողմից ենթարկվել է համապատասխան բուժզննության և դուրս գրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31