Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած սուտը սոցիալական ցանցերում հերքում են հենց ադրբեջանցի օգտատերերը:
«Ձևակերպենք՝ ինչպես ենք մենք մեր դաշնակից, գործընկեր և բարեկամ երկրների հետ կառուցում մեր հարաբերությունները, ինչպես ենք կառուցում մեր հարաբերությունները ոչ բարեկամների հետ և ինչպես ենք մեր դիվանագիտությունն ավելի ճկուն ուղղում դեպի այն երկրները, որոնք չեն կողմնորոշվել, և որոնց շնորհիվ մենք կարող ենք մեր բարեկամ երկրների քանակը մեծացնել։ Ասիայի վերաբերյալ ծրագրում գրել ենք, որովհետև այնտեղի նկատմամբ հետաքրքրություններ ունենք, ասիական բանկերի հետ զարգացում ունենք»։
Չնայած, որ փաստաթղթերում նշված է եղել, որ լոլիկը ադրբեջանական է, այնուամենայնիվ, ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ բեռնատարի մեջ գտնվող լոլիկը թուրքական է:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Հասմիկ Շինդյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։
Գ. Կոստանյանի խոսքով` Պ.Սվիտալսկին դիտողություն չի արել, կարծիք է հայտնել, իսկ կարծիքների փոխանակումը նորմալ է: Նա նշեց, որ ԵՄ-ի հետ բազմաթիվ քննարկումեներ են եղել և կան, այդ թվում` նման փոխօգնության և տարբեր ծրագրեր իրականացնելու առումով, այդ քննարկումները լինում են բոլոր միջազգային կառույցների հետ, հետևաբար` կենտրոնանալ կոնկրետ այս իրավիճակի վրա պետք չէ:
168.am-ի դիտարկմանը, որ եթե սահմանին հսկում եք, ինչպե՞ս են անցնում այդ ավտոբուսները, Վ.Մարտիրոսյանը նշեց, թե իրենց իրավասության մեջ չէ սահմանին ունենալ տրանսպորտային տեսչություն, այն միայն ժամանակ առ ժամանակ է գնում սահման և ստուգումներ անում, տուգանում և չի թողնում շարունակել ճանապարհը:
«Մենք կատարել ենք տնային աշխատանք, կատարել ենք վերլուծություն մակրոմակարդակում: Հաշվի ենք առել համաշխարհային տենդենցները, հաշվի ենք առել մեր պոտենցիալը, հաշվի ենք առել բազմաթիվ ցուցանիշներ, ներդրումային ցուցանիշը, արտահանում/ՀՆԱ ցուցանիշը և գնահատել ենք մեր գործողությունների արդյունքը, եթե մեր ծրագիրն իրագործենք»:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հույս է հայտնել, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կկարողանա հանդիպել մինչեւ տարեվերջ, եթե պայմանները նպաստավոր լինեն,։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՄԱԿ-ի խնդրանքով աշխատում է մշտական պատրաստության խաղաղապահ միլիցիայի հակուկ ստորաբաժանման կազմավորման ուղղությամբ, որը կմասնակցի խաղաղապահ գործողություններին:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում գոհունակություն հայտնեց այս տարվա սկզբում ներդրումների ցուցանիշներից:
«ԱԺ «Ելք» խմբակցությունն ու վարչապետը ցանկություն են ունեցել հանդիպելու, սակայն, ով պետք է դա կազմակերպեր, չի կարողացել, նկատի ունեմ պարոն Բաբլոյանին։ Պարոն Բաբլոյան, դուք հիշատակեցիք ձեր օգնականին, գուցե նման լուրջ հարցերը նրան հանձնարարեք, կարող է՝ նա ավելի լուրջ հմտություններ ունենա՝ նման բարդ հարցեր կարգավորելու համար»:
Երևանի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում արտագնա նիստով անցկացվող «Սասնա Ծռեր» խմբավորման գործով դատական նիստը մեկ ժամով հետաձգվել է՝ դատավարության մասնակիցների ներկայությունն ապահովելու համար։
Ոստիկանության Նոր Նորքի և Արաբկիրի բաժինների ծառայողները հունիսի 21-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ամիրյան փողոցի թիվ 28 շենքի մոտից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Արման Ս.-ին, որը 2016 թ. հուլիսի 22-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Հունիսի 20-ին Ասքոթում սկսված հռչակավոր թագավորական ձիարշավը Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի ամառային օրացույցի գլխավոր իրադարձություններից մեկն է:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին:
«Մեկը մեկի տեղ պետք ա երաշխավորի, որ բանկերը փող տան։ Թուրքից բեթար ա էդ կարկուտը: Հիմա թուրքի դեմ կարում ենք պայքարենք, կարկուտի դեմ չենք կարում։ Պետք ա օգնենք ժողովրդին, կամ էլ մտածենք ուժեղ թնդանոթներ դնենք: Ոնց որ կռիվ գնաս, ավտոմատի փոխարեն՝ «պիստալետ» վերցնենք ձեռներս: Հիմա, որ իրանց բերքը չի հասել իրանց, կարան ամեն ինչ մտածեն։ Գյուղնախարարը թող մեկ-մեկ գա գյուղեր, տեսնի՝ ինչ ա կատարվում: Ինչքան ինֆարկտ եղավ, գյուղնախարարն ա պատասխան տալու էդ ժողովրդի համար, որովհետև գյուղացու վիճակն էն չի, այ ցավդ տանեմ»,- ասաց Սարոյանը»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է Եվրամիությունից երկրի դուրսբերումն իրականացնել «սահուն ու կազմակերպված»՝ անսալով շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքին:
«Ես երեկ ժամը 18:00-ին եկել էի ձեզ հետ հանդիպման և զարմացա, որ «Ելք» խմբակցությունը ներկա չէր: Ես կառավարության ծրագիրը ներկայացնելու համար խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնել եմ և երեկ էլ եկել էի ձեզ հետ հանդիպման: Ես չեմ ասել՝ հանդիպելու ժամանակ կամ ցանկություն չունեմ: Նման ձևակերպում չի եղել»:
41-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մեղադրանքի ծավալում փոփոխություն է տեղի ունեցել. մաքսանենգության մեղադրանքի փոխարեն փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել, որում նույնպես նա իրեն մեղավոր չի ճանաչում:
Ուզում եմ ռեալիստ լինենք և հստակ պատկերացնենք, որ սա հեշտ ճանապարհ չի լինելու: Մեր երկիրը շեն և բարեկեցիկ դարձնելու բանալին մեր ձեռքում է: Մենք կհաջողենք, եթե շարունակաբար զարգանանք, կրթվենք, բարձրացնենք մեր աշխատանքի որակը և արդյունավետությունը և անմնացորդ նվիրվենք մեր գործին:
4-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
Ամերիկացի երաժիշտ-ռեփեր Prodigy-ն, որի իսկական անունն Ալբերտ Ջոնսոն է, հունիսի 20-ին վախճանվել է Լաս Վեգասում 42 տարեկան հասակում:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանիի քաղաքական գծի հետևորդ մի խումբ քաղաքական գործիչներ Թուրքիայում մտադիր են քրդական կուսակցություն հիմնել:
Հաշվի առնելով հաճախորդների մեծ պահանջարկը կանխիկ դրամով տրամադրվող «U-Cash» սպառողական վարկի նկատմամբ, Յունիբանկը վերանայել և էապես բարելավել է վարկի պայմանները: Մասնավորապես, բանկը նվազեցրել է տոկոսադրույքը` սահմանելով այն 22.9% տարեկան, ինպես նաև մեծացրել տրամադրվող գումարի չափը մինչև 1 մլն ՀՀ դրամ: Վարկի մարման առավելագույն ժամկետը կազմում է 48 ամիս:
Ֆրանսիայի արդարադատության նախարար Ֆրանսուա Բայրուն հայտարարել է, որ լքում է կառավարությունը:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը հունիսի 21-ին փոխել է գահաժառանգ արքայազնին:
Այսօր ավագ դպրոցում սովորող վճարովի պարապմունքներից օգտվող աշակերտների թիվը բավական բարձր է: Կարելի է ասել, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ աշակերտը վճարովի պարապմունքների է մասնակցում: Մասնավորապես` հանրապետության 12–րդ դասարանցիների ավելի քան 60%–ը պարապում է կրկնուսույցների մոտ։
Հունիսի 21-ին, ժամը 08:34-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Փաստացի կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն առաջարկել է հետ գնել վաճառված ինքնիշխանությունը: ԱՄՆ առաջարկն ընդունելու դեպքում՝ լուրջ ռիսկեր են առաջանում ռուսական էներգետիկ ընկերությունների, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետագա գործունեության եւ առհասարակ՝ Հայաստանում ռուսական քաղաքական եւ տնտեսական ազդեցության համար: Հակված եմ մտածելու, որ ԱՄՆ-ը գիտակցում է սա, եւ առաջարկը հավասարապես ուղղված է նաեւ ռուսական կողմին, եւ այս կոնտեքստում պատահական չէր «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի անսպասելի այցը Հայաստան: