Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը Վաչե Գաբրիելյանին նշանակել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաչե Գաբրիելյանին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար նշանակելու մասին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-­րդ հոդվածի 4­-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար»:

Մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահը Վաչե Գաբրիելյանին նշանակել է ՀՀ փոխվարչապետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031