
Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ նախարարներ են նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հրամանագրեր է ստորագրել և նախարարներ նշանակել:
Համաձայն ՀՀ նախագահի հրամանագրերի՝
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը:
Վերջինս նաև կզբաղեցնի ՀՀ փոխվարչապետի պաշտոնը:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը:
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Աշոտ Մանուկյանը:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար է նշանակվել Հրանուշ Հակոբյանին:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը: