Տարածքային կառավարման և զարգացման ու ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին Կ.Կարապետյանը հանձնարարեց ազդակիր համայնքներին պետական աջակցության օժանդակության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել: Ըստ նրա` տեսուչների վարձատրումն ու աղբահանության ֆինանսավորումը կիրականացվի տուգանքների հաշվին:
«Պարոն Բոթոյան մենք մարզպետներից ակնկալում ենք 2017թ. համակարգված որոշակի փոփոխություններ աշխատանքի ոճի մեջ, հաշվետվության մեջ և այլն: Այդ իսկ պատճառով Ձեզ հաջողություն ենք մաղթում»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Մանչեսթրի ենթադրյալ մահապարտահաբեկիչ Սալման Աբեդիի կրտսեր եղբայրը գիտեր պատրաստվող ահաբեկչական գործողության մասին, բայց չի իմացել, թե դա երբ եւ որտեղ կարող է տեղի ունենալ:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարտի 23-ին ներկայացված բազմաբնակարան շենքերի տանիքների պահպանման դիմաց կատարված վճարների վերաբերյալ լուծում տալու հանձնարարականին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, և այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք և ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին։
«Չափազանց կարևոր աշխատանք է սա, որովհետև իրականում մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ պրակտիկորեն սնանկացման գործընթացների մեջ շատ քիչ ունենք օրինակներ առողջացման, բոլոր մասնակիցների այդ պրոցեսի բավարարման և ընդհանրապես այդ պրոցեսը դառնում է անկառավարելի, շատ սուբյեկտիվ գործընթաց: Այստեղ շատ կոշտ պետք է մտցնենք որոշակի համակարգ և խաղի կանոններ»,- ասաց Կ. Կարապետյանը:
Թուրքիայի զինված ուժերը Շըրնաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողությունների շրջանակում նոր կորուստներ են գրանցել:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինիոն խոստովանել է, որ երջանկություն է զգում Եվրոպայի լիգայի հաղթանակից այն մրցաշրջանում, որը շատ ծանր էր և իր, և ակումբի համար:
«Թուրքմենստանը շահագրգռված է մասնավորապես ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման հայաստանյան փորձի կիրառմամբ։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել ինչպես սարքավորումների մատակարարման, այնպես էլ գազալցակայանների կառուցման և շահագործման փորձի տեղայանացման հետ կապված բոլոր հարցերում»,- ասել է Հայկ Հարությունյանը։
Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվեց (ուղիղ միացում):
Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները եւս երկու մարդու են բերման ենթարկել մայիսի 22-ին Մանչեսթրում կատարված ահաբեկչության հետաքննության շրջանակներում:
«Չեմ կարծում, որ մոտակա ժամանակներս պետք է սպասել ինչ-որ ռադիկալ փոփոխություններ բանակցային գործընթացում։ Արցախը գտնվում է խոշոր գերտերությունների հետաքրքրությունների աշխարհագրական կենտրոնում»։
Ըստ նախնական տվյալների՝ մայիսի 25-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ամուսնու հետ առաջացած վիճաբանության ժամանակ Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին «Մակարով» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել ամուսնու ուղղությամբ ու սպանել նրան:
Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանն առաջին անգամ կայցելի Ստամբուլում բանտարկված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին:
Եվրոպայի լիգայի եզրափակչում հոլանդական «Այաքս»-ի դեմ խաղում խփած գոլով Հենրիխ Մխիթարյանը պատմություն կերտեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն անդրադարձել է գերմանացի պատգամավորների կողմից Թուրքիա կատարելիք այցը վերջին պահին չեղարկելուն՝ Թուրքիային մեղադրելով պատգամավորների նկատմամբ «մուտքի արգելք» կիրառելու մեջ:
Բրազիլիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքներն ու անկարգություններն ավարտվել են 49 մարդու վիրավորվելով, եւս յոթը ձերբակալվել են, ինչի մասին հայտնել է Folha de Sao Paulo պորտալը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված է, որ Հայաստանում ամենաերկար զիփլայնի կառուցման այս կարևոր նախաձեռնությունը շուտով իրականություն է դառնալու:
ՆԱՏՕ-ն ողջունում է Ռուսաստանի հետ դաշինքի երկրների բարձր մակարդակի երկկողմ շփումները:
Բանգկոկի բանուկ փողոցների մի մասն այսօր առավոտյան ջրասուզվել են հորդառատ անձրեւի պատճառով, որը տեղացել է ողջ գիշերը:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պայթուցիկ սարքերի պատրաստման յուրատեսակ արհեստանոց են հայտնաբերել մանչեսթրցի ենթադրյալ մահապարտահաբեկիչ Սալման Աբեդիի տանը, ինչի մասին հայտնել է Միացյալ Նահանգների ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ։
Մինչ դատաբժիշկն ու փորձագետները կաշխատեին դեպքի վայրում, Լոռու մարզի ոստիկանները պարզեցին, որ սպանությունը կատարել է նույն հասցեի բնակիչ, 32-ամյա Լիաննա Կիրակոսյանը, ով քիչ առաջ ոստիկանների և քննիչների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Գուգարքի բաժին:
Բրյուսելում բացվում է ՆԱՏՕ-ի՝ վերջին տասնամյակի ընթացքում ամենակարճատեւ գագաթնաժողովը: Այն կետեւի մոտավորապես 9 ժամ, ընդ որում ժամանակի մեծ մասը նվիրված կլինի հանդիսավոր տարբեր միջոցառումների, ներառյալ դաշինքի նոր կենտրոնակայանի եւ երկու հուշահմալիրների բացումը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող բնակարանը 19 միլիոն դրամով: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տուժածների թվում էր նաեւ ապրիլյան պատերազմում դաժան սպանված Քյարամ Սլոյանի հարազատը, ազգությամբ եզդի Լյուսի Ուսոյանը, ով ցույցի մյուս մասնակիցների հետ միասին հարձակման էր ենթարկվել:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ այսօր ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ. որոշումը կկայացվի ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Մայիսի 25-ին, ժամը 00.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գուգարք գյուղում` Ճաճոյի էդոյի տանը, դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը Գուգարք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մուտքի աստիճանահարթակի մոտ հայտնաբերվել է նշված տան բնակիչ, 1983 թ. ծնված Տիգրան Մարտիրոսյանի դիակը` բազմաթիվ հրազենային վնասվածքներով:
Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցած՝ բռնությամբ եւ կրակոցներով զուգորդված հայտնի միջադեպի գործով դատաքննությունը երեկ շարունակվել է: Դատարանը պետք է հարցաքններ Էջմիածնի ավագանու անդամ, գործով տուժող Ստեփան Աբգարյանին՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն, սակայն նա, ինչպես նախորդ նիստերին, երեկ նույնպես բացակայել է:
ՀՀ արդարադատության նախարարի հավանական թեկնածուների թվում շրջանառվում է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հարությունյանը, խոսելով իր նշանակման հավանականության մասին, ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է այդ լուրերը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 6/09 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։