Բաժիններ՝

Սուրեն Կարայանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Սուրեն Կարայանին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին հրամանագիր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի հրամանագրում նշված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55­-րդ հոդվածի 4-­րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Սուրեն ԿԱՐԱՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս