Օրեր առաջ Իջևանում 62-ամյա կնոջ բռնաբարության փորձը կանխվել է՝ կնոջ որդու հայտնվելով:
«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 6-ին Երևանում: Կմասնակցեն նաև հայտնի ու ճանաչված աստղեր:
Քրիստոնեությունը հայի ազգային բնորոշման կարեւորագույն մասն է, համոզված է Հայաստանի բնակչության 82 տոկոսը: Այս մասին են վկայում անվանի PEW կենտրոնի՝ Եվրասիայում եւ Արեւելյան Եվրոպայում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները:
«Մերիդիան» Էքսպո կենտրոնում անցկացվում է «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառքը։ Ցուցահանդեսին հայկական զարդանախշերով իր յուրահատուկ զարդերն է ներկայացնում նաև Արփի Ավդալյանը՝ բանաստեղծ Աշոտ Ավդալյանի դուստրը։ Ցուցահանդեսին ներկա ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին էլ առաջինը հենց Արփիի զարդերը գրավեցին։
«Քաղաքապետի թեկնածուները պարելով եկան, պարելով էլ կգնան, միևնույն է, Երևանի շատ խնդիրներ մնալու են անլուծելի, իսկ հիմա էլ թեկնածուներին հրավիրում եմ պարի»։
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր զեկուցել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններով իրականացվող միջոցառումների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ձեռնարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին:
Ադրբեջանում արգելք է դրվել «WhatsApp»-ի միջոցով կապի հնարավորություններին: Ադրբեջանագետ Կամո Բաղդասարյանը տեղեկացնում է, որ այլեւս անհնարին է դարձել արտասահմանից Ադրբեջանի օգտատերերին եւ հակառակը զանգերն այդ կապի միջոցով:
Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Վ. Մ.-ն:
Հայտնի ռեփեր Թիմաթին ելույթ չի ունեցել մայիսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած համերգին:
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը վերահաստատել է անցած տարվա հունիսին խոստացած մեկ միլիոն դոլարի հատկացումը` Գլենդելում կառուցվելիք Ամերիկահայության թանգարանի համար:
Քյոլնի օդանավակայանում 167 ուղևորի տեղափոխել պատրաստվող օդանավն անսպասելի էվակուացվել է կասկածելի խոսակցության հետևանքով:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի նախագիծը:
Երեւանում մայիսի 12-ի երեկոյան 62-ամյա կինը նետվելով շենքի 7-րդ հարկից ինքնասպան է եղել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալուն:
Արկղերում միջնորդության համար հավաքված անհրաժեշտ թվով ստորագրություններ էին ՝ ի պաշտպանություն Չեչնիայի բանտերում վերջին շաբաթների ընթացքում խոշտանգումների ենթարկված ավելի քան 100 մարդկանց, ովքեր անազատության մեջ են` նույնասեռական լինելու կասկածանքով:
Հաքերները վարակում են զոհի համակարգիչը, բոլոր կարևոր ֆայլերը գաղտնագրում և հետագայում փրկագին պահանջում՝ ֆայլերը ապակոդավորելու համար։
Մայիսի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գիծն ահազանգ է ստացել «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանից այն մասին, որ Կուրղինյան փողոցում գործող քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի տարածքում լարված իրավիճակ է, հրմշտոց է սկսվել ոստիկանների և դաշինքի անդամների միջեւ՝ նախընտրական շտաբից գողացված փաստաթղթերի պատճառով:
Թանկարժեք ավտոմեքենաները՝ թիրախ. հերթական բացահայտումները։
Այսօր 2016թ. ապրիլին Արցախում ռազմական գործողությունների հետևանքով զոհված Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է։
Յունեսի տեղեկացմամբ` նման կայանների կառուցման համար միջին հաշվով կատարվում է 200 մլն դոլարի ներդրում, իսկ ընթացքում շինարարական աշխատանքները և աշխատատեղերի ստեղծումը ևս որոշակի լրացուցիչ օգուտ են բերում երկրի տնտեսական աշխուժացմանը:
«Կազմակերպության առջև ծառացած խնդիրներ են ահաբեկչության, թմրանյութերի տարածման դեմ պայքարը, մարդկանց և մարդկային օրգանների առևտրի դեմ պայքարը: Այս ուղղություններով կազմակերպությունը շատ ակտիվ աշխատում է: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում որոշիչ հակահարված տանք այս մարտահրավերներին»,-ասել է Նազարուկը:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ընտրություններից հետո անհետացել է քաղաքական ռադարներից։ Ասում են՝ կարող է անգամ լուծարվել։ Դաշինքի ներկայացուցիչները քաղաքական time out-ի մեջ են։
«Այսօր հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակը կպահպանվի, բացառությամբ Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ սպասվում է ամպամածություն, իսկ առանձին հատվածներում նաև թույլ անձրև:
«Պետք է կապիտալիզացնենք և հանգստի գոտի դարձնենք՝ ժամանակակից հանգստի գոտուն բնորոշ ատրիբուտիկայով: Դրա համար պետք է թուղթ ու գրիչով հիմնավորենք մեր գործողությունները»։
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին՝ 1961 թ. ծնված Աիդա Ջառահյանը, տեղում մահացել էր, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և մյուս 2 ուղևորը՝ 1993 թ. ծնված Սերգեյ Բադալյանը և 1932 թ. ծնված Էմմա Դավթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ Է. Դավթյանը և Ս. Բադալյանը մահացել էին:
Պարզվում է՝ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, և գեներալ Մանվելը արտերկրում ապաստան խնդրող մեր հայրենակիցների գլխավոր «զենքն» են եղել։
Նախկին գլխավոր դատախազ, ապա նախագահի խորհրդական, այժմ ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Գևորգ Կոստանյանը մանդատ ստանալուն պես պետք է վայր դնի ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի լիազորությունները, քանի որ այն անհամատեղելի է քաղաքական պաշտոնի հետ: Դա նշանակում է, որ կարևոր պաշտոններից մեկը թափուր է։
Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը: