«Եթե փորձենք ընդհանուր ներկայացնել, ապա վիճակը այդքան էլ լավ չէր: Խայտառակ վիճակում էին նաև գյուղեր տանող ճանապարհները: Գյուղացիների մոտ գումար չկար, իսկ գյուղերում՝ աշխատանք: Դրա պատճառով էլ տղամարդիկ հիմնականում մեկնում են այլ երկրներ»,- ասաց Ի.Գալոյանը:
Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների նախաշեմին լույս մայիսի 3-ի գիշերն արձակվել է խորհրդարանը:
Այդպիսի տեղեկություն ես չունեմ, որ դաշինքի հիմքով Սեյրան Օհանյանը կուսակցություն է ուզում բացել: Առաջին անգամ եմ լսում:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը շատ կառուցողական հեռախոսազրույց են անցկացրել եւ հանգամանորեն կարծիքներ են փոխանակել մի շարք հարցերի շուրջ:
Ըստ նախկին նախարար Արարատ Մկրտչյանի՝ եթե կառավարությունը պարտադիր բժշկական ապահովագրության խնդիր է ուզում լուծել, պետք է առաջին հերթին հայեցակարգ մշակի և ներկայացնի քննարկման, քաղաքացիական հասարակությունը պետք է իրազեկված լինի:
Գերմանական «ADK» հանդեսում հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղը նոր սահմանադրություն որդեգրեց. դիտորդների տպավորությունները» վերնագրով ծավալուն հոդված:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 3-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ընդդեմ Թոխմախի» օպերացիայի շրջանակներում պաշտոններից ազատվում են նաեւ Մհեր Սեդրակյանի մտերիմները։ Վերջին մոհիկանը Երեւանի թաղման բյուրոյի («Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ) պետ Վարուժան Սուքիասյանն է, ով, շրջանառվող լուրերի համաձայն, մեկնել է ԱՄՆ»։
Այսպիսով, մի քանի շաբաթ տեւած անորոշությունից հետո խորհրդարանի կազմի առումով իրավիճակը որոշակիանում է, թեեւ, իհարկե, դեռեւս հայտնի են ինքնաբացարկ ներկայացնողները, ինչը հազիվ թե ինքնաբերաբար նշանակի, որ մնացողները երաշխավորված մանդատատեր են: Ամենայն հավանականությամբ, մենք ականատես ենք լինում, այսպես ասած, ցուցակների զտման առաջին փուլին, «առաջին երեսին»:
Զարուհի Փոստանջյանն ու իր թիմակիցներն Էրեբունիում ասում էին, որ միակ ընդդիմադիրը իրենք են։ Մենք «Ելք» դաշինքի պատգամավորներ Էդմոն Մարուքյանին, Արամ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին հարցրեցինք՝ այդ միակ ընդդիմադիրի տիտղոսին ի վերջո ո՞վ է հավակնում։ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք ջենտլմեն ենք, ինքը ուզում է՝ թող ինքը լինի»։
«Ծառուկյան» դաշինքում ոչ ավել, ոչ պակաս, 23 ընտրված պատգամավոր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ինչի մասին փաստում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ անկախ նրանից վերոնշյալ 23 պատգամավորները տեղյակ են այս մասին, թե ոչ:
Մայիսի 2-ին, ժամը 23:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցում՝ «Շանթ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերս դիմել է դատարան՝ պահանջելով «Դանինի» ՍՊԸ-ից բռնագանձել 51 մլն դրամ՝ ավելի քան 105 հազար դոլար: Հայցի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ «Դանինի» ՍՊԸ-ն չի կատարել ՊՆ հանդեպ պարտավորությունները եւ փորձել «քցել» պետությանը:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Այնպես չի, որ պաշտոնական պատասխան է լինում: Երբեմն հանդիպման ժամանակ բանավոր է խոսվում այդ հարցերի մասին: Այնպես որ պարտավոր չեն գրավոր պատասխանել: Դուք ձեր վերջին միտքն ասեք, ես հասկանամ, թե դուք ուր եք տանում:
Մայիսի 3-ին, ժամը 03:08-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի լեռան մոտակայքում և մթության պատճառով չի կարողանում գտնել վերադարձի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար երկու հավանական թեկնածու կա՝ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը: Բավական թեժ մրցակցություն է սպասվում:
Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպությունը պատրաստվում է Հայաստանում իր մասնաճյուղը բացել: Օրերս այդ կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասի հետ է հանդիպել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, այդ մասին նաեւ պաշտոնական հաղորդագրություն եղավ:
Թուրքական մամուլը և թուրք վերլուծաբաններն իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև սկսված հակամարտությունից հետո շատ հաճախ Գյուլենի և նրա հիմնած համայնքի անունը կապում են հայերի, հայկական հարցի ու սփյուռքի հետ:
«Ազիզ ջան, ես չեմ հրաժարվել, ես ամսի 2-ի գիշերվանից՝ ընտրության օրից մինչև հիմա պառկած եմ, ոտքս ցավում ա, տանից դուրս չեմ եկել: Ես նման բան չեմ արել, չեմ էլ անելու, ես չեմ հրաժարվելու իմ մանդատից եւ վերջ»,- ասել է նա:
Մայիսի 2-ին, ժամը 23:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցից դեպի Կոմիտասի պողոտա՝ Լամբադա կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Երեւանի համար 46 մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Գայանե Աղաբեկյանը, որն անցյալ տարվա նոյեմբերին երկու այլ տնօրենների հետ միասին մեծ աղմուկով ու գրչի մեկ հարվածով ազատվեց աշխատանքից, դիմել է դատարան:
Նախ, առաջինը՝ մանդատից չեմ հրաժարվել, երկրորդը՝ եթե դիմում չեմ գրել, ոնց կարող է իմ անունը լինել: Անհասկանալի է՝ ով է ինձնից դիմում վերցրել: Չգիտեմ, ես տեղյակ չեմ, ինձ էլ զանգում, հարցնում են, հարցեր են տալիս, որից ես իրոք անտեղյակ եմ: Եթե ինքնաբացարկ չեմ ներկայացրել, տարածքում հաղթել եմ, զարմանալի ա էլի մի քիչ:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցրած պաշտոնից և կվերցնի ԱԺ մանդատը և, անխոս, կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Թեև նրա անունը շրջանառվում է նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար:
«Փաստ» թերթի աղբյուրների հավաստմամբ` «նոր խորհրդարանում Հանրապետական կուսակցությունը կղեկավարի Արմեն Աշոտյանը: Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա, քան իր նախորդը` Վահրամ Բաղդասարյանը:
Ինքնաբացարկի դիմումների հրապարակումից մի քանի եզրակացություն արդեն իսկ կարելի է անել։ Նախ այն, որ տարեց Սահակյանը՝ Գալուստ Գրիգորիչը, ինչպեսեւ հայտնել էր «Հրապարակ»-ը, որոշել է տեղը չզիջել որդուն, եւ դիմում է ներկայացրել ոչ թե հայրը, այլ որդին՝ Արման Սահակյանը, թեեւ ռեյտինգայինով անցել էր։
«Կոմետա» բաց բաժնետիրական ընկերությունը կլուծարվի։ Դրա կանոնադրական կապիտալի 80 տոկոսը պետական բաժնեմաս է, 20 տոկոսի բաժնետերերն ընկերության կոլեկտիվի անդամներն են: Ընկերությունն ընդգրկված չէ պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Լուծարման մասին որոշում կընդունվի կառավարության մայիսի 4-ի նիստում։
Ապրիլ ամսին սմարթֆոնների շուկայում տեղի ունեցան հետաքրքիր իրադարձություններ: Առանձնացրել ենք ապրիլի լավագույն սմարթֆոնները, որոնք անակնկալ կամ նորույթ էին շուկայում:
Մայիսի 3-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի «Մոնակո»-«Յուվենթուս» հանդիպումը:
Ամերիկացի դերասան Շոն Փենի որդին՝ 23-ամյա Հոփերը, մասնակցել է Fendi-ի նորաձեւության տան գովազդային արշավին: