Բաժիններ՝

Շոն Փենի որդին իրեն փորձել է Fendi­-ի մոդելի դերում

Ամերիկացի դերասան Շոն Փենի որդին՝ 23-­ամյա Հոփերը, մասնակցել է Fendi­-ի նորաձեւության տան գովազդային արշավին: Տեսահոլովակը, որում նա հանդես է գալիս գլխավոր դերում, հրապարակված է YouTube­-ում։

Նա ներկայացրել է տղամարդկանց համար նախատեսված արեւապաշտպան ակնոցների հավաքածուն: Սցենարի համաձայն, Փեն­Կրտսերը քայլում է օդանավակայանով, զբոսնում քաղաքում, իսկ այնուհետեւ այցելում է երեկույթ եւ նորաձեւության ցուցադրության: Անկախ գտնվելուց վայրից, հերոսը միշտ կրում է իտալական նորաձեւության տան ֆիրմային իրերը: Fendi նորաձեւության տունը 1926 թվականին հիմնադրվել է Հռոմում:

Այս բրենդի ներքո վաճառվում են հագուստ, կաշվից եւ մորթուց պատրաստված արտադրանք, ինչպես նաեւ աքսեսուարներ եւ պարֆյումերիա: Ներկայում ֆիրման մտնում է LVMH հոլդինգի կազմի մեջ: 1960­-ական թվականների կեսերին ընկերությունը համագործակցում է գերմանացի մոդելագործ Կարլ Լագերֆելդի հետ, որը նաեւ Chanel նորաձեւության տան կրեատիվ տնօրենն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031