Բաժիններ՝

«Կոմետա» ԲԲ ընկերությունը կլուծարվի

«Կոմետա» բաց բաժնետիրական ընկերությունը կլուծարվի։ Դրա կանոնադրական կապիտալի 80 տոկոսը պետական բաժնեմաս է, 20 տոկոսի բաժնետերերն ընկերության կոլեկտիվի անդամներն են: Ընկերությունն ընդգրկված չէ պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Լուծարման մասին որոշում կընդունվի կառավարության մայիսի 4-ի նիստում։

Ընկերությունը մինչ այս գործել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տարածքում: Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքը 01.01.2017թ. դրությամբ կազմում է 170,6 մլն դրամ, այդ թվում՝ նշված տարածքը՝ 117,5 մլն դրամ, իսկ պարտավորությունները՝ 45,1 մլն դրամ։

«Կոմետա» բաց բաժնետիրական ընկերությունը զբաղվել է տեսական և փորձնական հետազոտություններ կատարելով` աշխատանքներ տանելով ալիքային էներգիայի հեռու տարածությունների վրա սեղմման և կոնցենտրացիայի սկզբունքները մշակելու նոր երևույթի ստեղծման ուղղությամբ: Սակայն ընկերության կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքները պետական ֆինանսավորում չեն ստանում, իսկ նմանատիպ աշխատանքների կատարման այլ պատվերներ ոչ պետական և ոչ էլ մասնավոր հատվածից չկան: Ընկերության կողմից առաջարկներ են ներկայացվել արտասահմանյան կազմակերպությունների, որոնցից նույնպես պատվերներ չեն ստացվել:

Ըստ որոշման նախագծի՝ ստեղծված իրավիճակում, հետագա պարտավորություններ չկուտակելու համար, նպատակահարմար է սկսել ընկերության լուծարման գործընթաց, ինչի նպատակով էլ ներկայացվում է սույն որոշման նախագիծը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս