Քաղաքացին մոլորվել է

Մայիսի 3-ին, ժամը 03:08-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի լեռան մոտակայքում և մթության պատճառով չի կարողանում գտնել վերադարձի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Գ. Փ.-ը ընկերոջ հետ մեկնել է Հարթավան գյուղի անասնագոմեր:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ Հարթավան գյուղի ավտոճանապարհին գտել են Գ. Փ.-ին, այնուհետև ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Ապարանի բաժին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031