Ինքնաբացարկների ցանկը վերջնական չէ. Գևորգ Կոստանյանը նույնպես կհրաժարվի մանդատից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինքնաբացարկի դիմումների հրապարակումից մի քանի եզրակացություն արդեն իսկ կարելի է անել։  Նախ այն, որ տարեց Սահակյանը՝ Գալուստ Գրիգորիչը, ինչպեսեւ հայտնել էր «Հրապարակ»-ը, որոշել է տեղը չզիջել որդուն, եւ դիմում է ներկայացրել ոչ թե հայրը, այլ որդին՝ Արման Սահակյանը, թեեւ ռեյտինգայինով անցել էր։

Երկրորդ․ ինքնաբացարկ չի ներկայացրել Արփինե Հովհաննիսյանը, ինչը նշանակում է, որ չնայած վարչապետը նրան ուզում էր պահել արդարադատության նախարարի պաշտոնում, բայց որոշվեց գործուղել ԱԺ, հավանաբար՝ փոխնախագահի կարգավիճակով։

Երրորդ․ ինքնաբացարկների ցանկը վերջնական չէ, հավանաբար, Գեւորգ Կոստանյանը շուտով կհրաժարվի մանդատից եւ կզբաղեցնի արդարադատության նախարարի պաշտոնը։

Չորրորդ․ ճիշտ էր նաեւ «Հրապարակ»-ի այն տեղեկությունը, որ Կարեն Բոթոյանը նշանակվում է մարզպետ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը գնում է ԱԺ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս